«Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե Իմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունը Աղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում է Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանին. կան զոհեր Եթե ինքը իր երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ապրի ինքը․ կպեք ձեր գործերին․ Ռուբեն Մխիթարյան Իմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունը Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց․ hzham.am Բոլորը շատ վախեցած են. ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ում Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ

ՍԴ-ի վրա հույս դնելն առնվազն նման է սադոմազոխիզմի. էմիլ Մարկոսյան

Հանդիպում

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բացարկ հայտնեց եւ դուրս եկավ ընտրապայքարից։ Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը նշել էր, որ իրենք «ձայն փոշիացնող չեն» եւ զգուշացրել, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք չունեն նվազագույն շեմը հաղթահարելու հնարավորություն եւ շարունակելու են մասնակցել ընտրություններին, ապահովում են Նիկոլ Փաշինյանի ու նրա դավաճանական խմբակի հաղթանակի համար անհրաժեշտ փոշիացված բոնուսային ձայները։ Ժամանակը ցույց տվեց, որ Ուրիխանյանը ճիշտ էր, ընտրություններին մասնակցած ու նախընտրական շեմը չհաղթահարած 15 կուսակցություն՝ սխալ։ Ընտրությունների արդյունքում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է «Ալյանս» կուսակցության նախընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, փաստաբան ԷՄԻԼ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ հետ։

— Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից յոթը դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով, որ ընտրություններին եղել են զանգվածային խախտումներ եւ ձեւավորվել է ոչ լիարժեք լեգիտիմ խորհրդարան։ Եթե այդպես է, ապա ինչպե՞ս եք գնահատում նույն ընդդիմադիր ուժերից այն գործիչների վարքագիծը, որոնք պնդում են, թե, ամեն դեպքում, մանդատները վերցնելը ճիշտ է։

— Հարկ եմ համարում նշել, որ բոլոր այն ընդիմադիր ուժերը, որոնք իրավացիորեն պնդում են, որ ընտրությունները կեղծված են եղել, եթե դրանից հետո վերցնեն մանդատները, ապա նրանք եւս հանդիսանալու են դե ֆակտո կեղծ պատգամավորներ եւ կեղծ ընդդիմադիրներ։ Եթե բարոյական եւ սկզբունքային մարդը մաս է կազմում որեւէ ցանկացած կեղծիքի ապա նա եւս էությամբ կեղծ է եւ կեղծիքի հովանավոր։

— Այսօր ինչպես Սամվել Կարապետյանը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը խոսում են ընդդիմադիր միասնական ճակատի անհրաժեշտության մասին, սակայն ընտրություններից առաջ հենց իրենք չկարողացան կամ չցանկացան միավորել քաղաքական ուժերին։ Ո՞վ պետք է քաղաքական պատասխանատվություն կրի այդ ձախողման համար, եւ ինչո՞ւ հասարակությունը պետք է հավատա նույն մարդկանց նոր կոչերին։

— «Ալյանս» կուսակցությունը՝ ի դեմս Տիգրան Ուրիխանյանի, բազմիցս նախընտրական շրջանում հանդես է եկել ընդիմության միասնության անհրաժեշտության գաղափարի շուրջ, վայր դնելով իր բոլոր նախապատվությունները եւ ամբիցիաները, սակայն, ցավոք սրտի, Ձեր նշած ընդիմադիրները ճիշտ ժամանակին ականջալուր չեղան։ Անգամ այն դեպքում, երբ «Ալյանս» կուսակցությունն ինքնաբացարկ տվեց, որպեսզի Նիկոլի օգտին ձայներ փոշիացնելու համար խթան չհանդիսանա։ Ինքնազոհողության գնացինք հանուն համընդհանուր վեհ գաղափարի ու հաղթանակի եւ հայրենիքի, պետության եւ միասնական ճակատով հանդես գալու համար, սակայն գլխավոր դերակատարների ինքնավստահությունը եւ անպատասխանատու մոտեցումները հանգեցրին այս իրավիճակին։

Այս ամենի մեղավորությունը եւ պատասխանատվությունն ընկած է նրանց վրա, եւ իրենք պարտավոր են առնվազն իրենց ընտրողներին բացատրություն տալ, թե ինչպե՞ս են պատրաստվում մաս կազմել կեղծված ընտրությունների արդյունքներին եւ ինչո՞ւ համար ճիշտ ժամանակին դուրս չեն եկել փողոցային պայքարի, իմիջիայլոց «Ալյանս» կուսակցությունն ամենաառաջին կուսակցությունն է, ով հանդես է եկել դրա անհրաժեշտության եւ բոլոր հնարավոր միջոցներով միանալու պատրաստակամության հայտարարությամբ։

— Իշխանությունը պնդում է, որ ընտրություններն արտացոլել են ժողովրդի կամքը, իսկ ընդդիմությունը՝ որ դրանք կեղծվել են։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ այս երկու բեւեռների միջեւ հասարակությունը չի տեսնում իրական քաղաքական այլընտրանք եւ ավելի ու ավելի հաճախ ընկալում է գործընթացը որպես կանխատեսելի քաղաքական ներկայացում։

— Ձեր ողջամիտ հարցին ի պատասխան ասեմ, որ սթափ եւ գիտակից հասարակությունը հոգնել է խաբվելուց, իսկ ներկայիս տիրող իրավիճակը քաղաքականության մոտ մարդկանց համար ոչնչով չի տարբերվում թատերական բեմականացումից։ Անձամբ ես դեռ փետրվար ամսին եմ ասել, որ Նիկոլից ազատվել ցանկացողների մի մասը ակամայից մասնակից են լինելու Նիկոլի վերարտադրությանը, եւ դա բոլորովին կախված չէր քաղաքացիական հասարակության ենթագիտակցության հետ։

Երկու հակասական մոտեցում կա, եթե ընտրությունները կեղծված են, ապա ինչո՞ւ օրենքով սահմանված կարգով ընդդիմությունը դուրս չեկավ փողոցային պայքարի, իսկ եթե կեղծված չեն եղել, ապա ինչո՞ւ է նույն այդ ընդդիմությունը պատրաստվում մաս կազմել իրենց խոսքերով՝ այս ազգակործան իշխանությունների հետ, ինչո՞ւ են ուզում վերցնել մանդատները եւ լիարժեք լեգիտիմություն ապահովել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որն անկանխատեսելի վնասակար է Հայաստանի Հանրապետության համար։

— Եթե Սահմանադրական դատարանը մերժի ընդդիմության պահանջները, ապա ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։ Մտնե՞լ խորհրդարան եւ շարունակել պայքարը ներսից, թե՞ ուշացած փողոց դուրս գալ։ Իսկ գուցե արդեն գնացքն արդեն գնացա՞ծ լինի…

— Պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, որպեսզի հասկանալ, որ ՍԴ-ն մերժելու է ընդդիմության պահանջը, ինչպես դա տեղի ունեցավ ԿԸՀ-ում։ Նիկոլ Փաշինյանի անմիջական վերահսկողության տակ գտնվող Սահմանադրական դատարանի վրա հույս դնելն առնվազն նման է սադոմազոխիզմի, կամ էլ այս ամենը նախապես համաձայնեցված ծրագիր է ժողովրդի ցասումը հանգստացնելու եւ փողոցային պայքարի պահանջից շեղելու համար։ Ինչեւէ, ամեն դեպքում, այս ամենից տուժելու են միայն հասարակ շարքային քաղաքացիները։

— Վերջին հինգ տարիներին իշխանությունը պահպանել է իր դիրքերը, իսկ խորհրդարանական ընդդիմությունը՝ իր մանդատները։ Չե՞ք կարծում, որ Հայաստանում ձեւավորվել է մի համակարգ, որտեղ իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը, անկախ հրապարակային հակասություններից, փաստացի հարմարվել են միմյանց գոյությանը, իսկ իրական ընդդիմադիր պայքարը դուրս է մնացել քաղաքական օրակարգից։

— Բերեմ մի պարզ եւ անհերքելի օրինակ, 2018 թվականին ժողովրդի մի մասը մերժում էր նախկիններին, իսկ մյուս մասը մերժում էր Նիկոլի Փաշինյանին, բայց, չգիտես թե ինչպես, իշխանության եկան իրենք բոլորով, խորհրդարան մտան իրենք բոլորով, այստեղից մի պարզ հետեւություն, որ իրական մերժվածը ժողովուրդն է, մենք ենք՝ մարդիկ, որոնք հույսով եւ հավատով սպասում ենք որեւէ դրական փոփոխությունների՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ մեր պետականության։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է․ հայտարարություն Իսպանիայի վարչապետը լուծարել է խորհրդարանը․ երկրում կանցկացվեն արտահերթ ընտրություններՈ՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում«Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե«Ուսուցչի օրվան» նվիրված հաղորդման ընթացքում խոսվում էր՝«դասից թռնել», «թույն դասատուներ», խոսույթի մասին. Արմեն ՀովասափյանԻմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունըՖիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ ՊապոյանՔաղաքացու օրը մի տարի խալի եք լվանում, խորոված ուտում, մարդիկ էլ նայում են իրար, չգիտեն՝ ինչ անեն․ Էդգար ՂազարյանՔոչարյանը՝ զինված ադրբեջանցու մասին․ Հանձնելը հենց այնպես չի լինում, ինչ-որ բանի դիմաց ա լինումԷդ ի՞նչ ինստիտուտ է, որ զանգել, ասել եք՝ աշխատողին տիրություն արա. Ղազարյանը՝ ՔՊ-ականինԵրբ հանրային ծառայողն ընդդիմադիր է, ասում եք՝ զսպված չէ, ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում էԱղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում է Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանին. կան զոհեր Եթե ինքը իր երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ապրի ինքը․ կպեք ձեր գործերին․ Ռուբեն Մխիթարյան Հայաստան-Ադրբեջան սահմանին չվերահսկվող կտորներ կարող են լինել… Լուծումներ պիտի առաջարկվենԱվելի քան 20 մլն ամերիկացի թոշակառուներ 90-ական դոլար կստանանԻմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունը«Էն «հին, քխ, վատ նախկինների» ավադույթները շարունակվում են». ԽամոյանԵվրագոտում գնաճը հասել է վերջին երեք տարվա առավելագույն մակարդակին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված