Թրամփին կփորձեն վերացնել կա´մ ընտրություններից առաջ կա´մ անմիջապես հետո. Փորձագետ Զելենսկու հիմնական խնդիրն կանխել Վաշինգտոնի և Մոսկվայի համաձայնության՝ Կիեւին շրջանցելով ՌԴ զորքերն ամբողջությամբ գրավել են Դոբրոպոլեն Ինձ շատ են ցավացրել․ Շպռոտն անկեղծացավ Խարկովն այս պահին խոշոր հարձակման տակ է Այս ի՞նչ «ճանճ է կծել» Փաշինյանին ու Ալիեվին Իրանում ռուսական ռազմաբազաներ կհայտնվե՞ն  Լաչակս գլխիդ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Անհավատալի է, որ ՀՀ ոչ միայն իշխանությունները, այլ նաև բնակչության մի զգալի մասն է անտարբեր մեր խնդիրների հանդեպ Նարիմանյանը պատրաստ է պատմել ողջ իրականությունը, որից հետո Խորխոռունու գործը նոր ընթացք կստանա

Երևանում մեկնարկել է «Ստեղծարար կամուրջ» արվեստի ամառային փառատոնը

Մշակութային

Հունիսի 21-ին Երևանի Կարմիր կամրջում մեկնարկել է «Ստեղծարար կամուրջ» արվեստի ամառային եռօրյա փառատոնը, որը քաղաքի խորհրդանշական վայրում միավորեց տեղացի և միջազգային արվեստագետների, մշակութային ոլորտի ներկայացուցիչների և արվեստասերների, ինչպես նաև օտարերկրյա հյուրերի և դիվանագիտական ներկայացուցիչների։

Փառատոնի բացման արարողությունը ուղեկցվեց երևանյան ջազի հնչյունների ներքո՝ ստեղծելով ջերմ և ստեղծարար մթնոլորտ, իսկ երեկոյի ավարտը նշանավորվեց հետաքրքիր պարային պերֆորմանսով։

«Կամուրջի խորհրդանիշը՝ որպես տարբեր հակադրությունները միավորելու, երկխոսություն ստեղծելու տարածություն, շատ կարևոր էր ինձ համար այս ցուցահանդեսում։ Մի վայրում, ուր մեկտեղվում են պատմականը ու ժամանակակիցը, ծավալվում է շուրջ 30 տարբեր արվեստագետների երկխոսություն, որին հրավիրել ենք մասնակցել արվեստասերներին։ Այդքան տարբեր աշխատանքների համադրման հիմնական սկզբունքը հենց դիալոգն էր, որը արվեստի հիմնական առաքելությունն ու բուն էությունն է»,- մեկնաբանում է համադրող Սոնա Արսենյանը։

«Ստեղծարար կամուրջ» փառատոնի ծրագրում ներառված են ցուցահանդես-վաճառք, արվեստի մրցույթ, ստեղծագործական աշխատարաններ, մշակութային ինտերակտիվ ձևաչափեր և այլ նախաձեռնություններ, որոնք շարունակվում են մինչև հունիսի 23-ը ներառյալ։ Մուտքը ազատ է բոլոր այցելուների համար։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ