ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

ՇՏԱՊ. Կիեւյանը փակել են, բայց կամրջի վրա աշխատող չկա

Թեմա

Հերթափոխով աշխատելու մասին սրանք ԳԱՂԱՓԱՐ անգամ ՉՈՒՆԵՆ... Ամառ... Կիրակի... Արեւոտ օր... Եվ ոչ մի աշխատող... «Բա էդ մարդիկ ե՞րբ պիտի հանգստանան», - վրդովվում է «охранник»-ը... Լավ, «охранник»-ը գաղափար չունի ինչպես է պետք ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ աշխատանքները, բա դո՞ւք...

Դո՛ւք, որ պարալիզացրել եք մի ամբողջ քաղաք... Դժվար է՞ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՀԵՐԹԱՓՈԽՈՎ աշախատանքեր` ընդ որում ԵՐԵՔ ՀԵՐԹԱՓՈԽ` գիշեր-ցերեկ եւ առանց հանգստի օրերի... Միայն այդպես քաղաքը շուտափույտ կվերադառնա իր բնականոն իրավիճակի, եթե իհարկե Երեւանի մշտապես կաթվածահար եղած երթեւեկությունը կարելի է համարել «բնականոն» ու նորմալ... Ի դեպ, ապա նայեք կամրջի մետաղական ճաղաշարերի ժանգին... Չէ՞ որ դրանք ներկելու համար կարիք չկար կամրջով երթեւեկությունը փակել: Ի՞նչն էր խանգարում դրանք ժամանակին ներկել...

Պարզաբանում, թե ինչպես հայտնվեցի Կիեւյան կամրջի վրա... Առավոտյան զանգիս «Բուկինիստ» խանութից պատասխանեցին, որ վաճառքում չունեն Ռայմոն Կեւորկյանի «Завершение геноцида» գիրքը, ուստի՝ որոշեցի գնալ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան եւ հենց այնտեղից գնել այն... Սակայն ճանապարհին բախվեցի մի շարք խնդիրների` ավտոբուսների երթուղիները փոխված են, եւ ուղեւորները ակամա դարձել են կրոսի դուրս եկած սպորտսմեններ... Այդ թվում եւ ես... Ինչ վերաբերում է գրքին, որը կոչվում է «Завершение геноцида»... Ես այն կանվանեի «Շարունակվող ցեղասպանություն», քանի որ Աբդուլ Համիդի եւ երիտթուրքերի ցեղասպանությանը հաջորդեց Աթաթուրքի ցեղասպանությունը...

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ