Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին Բանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուր Ուկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York Times Կիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոնները

10 ՏԱՐԻ ԱՆՑ ՄԻԵԴ-Ը ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ ԳԼԽԱՏՎԱԾ ՄԱՅՈՐ ՀԱՅԿ ԹՈՐՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Հասարակություն

Իրավապաշտպան Արամ Գևորգյանը տեղեկացնում է, որ 10 տարի անց ՄԻԵԴ ֊ն Ադրբեջանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել մայոր ՀԱՅԿ ԹՈՐՈՅԱՆԻ ընտանիքին, կենդանության օրոք նրա գլխատման փաստով։ Դատարանն այսօր արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը։ Ադրբեջանին պարտավորեցրել է 90.000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին, հորը, մորը ու քրոջը։ Քյարամ Սլոյանի դեպքին հավասարազոր այս դրվագը Ապրիլյանի ամենածանր ու դաժան դեպքերից է։ Մայոր Հայկ Թորոյանը զոհվել է 2016֊ի ապրիլի 2֊ին Թալիշի ուղղությամբ տեղակայված 170֊րդ մարտական դիրք զինամթերք տեղափոխելու ժամանակ։ Նրանց բեռնատարն ընկել էր շրջափակման մեջ։ Հայկը վիրավորվել էր, իսկ վարորդը ՀՐԱՆՏ ՂԱՐԻԲՅԱՆԸ տեղում զոհվել։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ապացուցված է համարել այն փաստը, որ վիրավորվելուց հետո, կենդանության օրոք նենգ թշնամին նախ կտրել է Հայկ Թորոյանի դաստակները ապա գլուխը, ինչն էլ հանգեցրել է մահվան։ Վարորդին գլխատել էին արդեն մահացած վիճակում։ Հայկ Թորոյանը հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում, մինչ օրս նրա աճյունի պակասող մասերը չեն վերադարձվել։  Հայաստանի իշխանությունը ուզում է բարեկամություն անել այսպիսի վայրագություն, ոճրագործություն, ցեղասպանություն կատարած ազգի հետ ու այսպիսով կործանման տանում ամբողջ երկիրը։

Ցավոք, այսպիսի ոճրագործությունները դաս չեղան հայ ազգին ու նորից ընտրեցին այս անիրավ իշխանությանը, որը կատարում է Թուրքիայի ու Ադրբեջանի հրամանները։ Չմոռանանք նաև հայ սպա ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ դաժան սպանությունը քնած ժամանակ, ադրբեջանցի սրիկա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարվեց, դասընթացների ժամանակ Հունգարիայում։ Սակայն, Հունգարիան նրան ուղարկեց Ադրբեջան, որտեղ էլ հերոսացրին այս սրիկա, ստահակին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանովՎերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված