⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Թաթոյանի «կես միլիոնանոց» հեքիաթը

Ներքաղաքական

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, «Միասնության թեւեր» կուսակցության հիմնադիր-նախագահ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ, որն իրեն հռչակել էր Հայաստանի միակ վարչապետի թեկնածու, նախընտրական ծախսերի համար խոշոր վարկ է վերցրել՝ մոտ 500 հազար դոլար: Սակայն, Թաթոյանի շրջապատից «Իրավունք»-ին այլ խոսակցություններ են հասել:

Ըստ վերջինիս մոտ կանգնած աղբյուրների պնդման, Թաթոյանը հենց ինքն է վերոնշյալ լուրը շրջանառության մեջ դրել: Նա, պարզապես, «վիզ դրած» փորձում է ցրել այն համառ լուրերը, թե ինքը նախընտրական քարոզարշավի ժամանակ ֆինանսավորվել է Մոսկվայից: Մինչդեռ իրականում ասում են, թե ոչ միայն ֆինանսավորվել է Ռուսաստանից, այլեւ Միացյալ Նահանգներից՝ յուրաքանչյուր երկրում ունեցած իր կապավորների միջոցով վստահեցնելով, թե այս կամ այն արտաքին վեկտորի կողմնակից է:

«Դե եթե 500 հազար դոլար վարկ է վերցրել, թող հրապարակի փաստող տեղեկանք եւ հատկապես, թե ո՞ր բանկում է ձեւակերպել վարկը ու ե՞րբ», - թերահավատորեն ու քմծիծաղ տալով՝ ընդգծեց աղբյուրը:

Սեփ. լրատվություն

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ