Գորիսում Առուշ Առուշանյանը բացարձակ առաջատար է Բրազիլիայում գնացքը բախվել է ռելսերի վրա ընկած վերամբարձ կռունկին (Տեսանյութ) Կիրանցը փրկող սառեցված տերտերը ինչ ա զգում ,երբ Կիրանցում ՔՊ ն ստանում է ձայների գրեթե 90% Պետրոս Ղազարյան Եղեգնաձորում ՔՊ-ն առաջատար է . Թարմացվող ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքներն արդեն հայտնի են․ այս պահին առաջատարը ՔՊ-ն է։ Ի՞նչ իրավիճակ է ընտրատեղամասերում․ թարմացվող Իջեւանում ՔՊ-ն առաջատար է Ստեփանավանում ՔՊ-ն պարտվում է նախկին ՔՊ-ականին. ԼՐԱՑՎՈՂ Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը Ամենաշատը ընտրության մասնակցել են Ստեփանավանում, ամենաքիչը՝ Ֆիոլետովո համայնքում․ ԿԸՀ-ն հրապարակել է մասնակցության ցուցանիշները ժամը 17։00-ի դրությամբ 32/15 Ախուրյան-Ախուրիկ 304 ընտրողից ՔՊ-302

Այսօր Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնն է

Օրացույց

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին:

 

Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում և ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասն իբրև սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պահվող Լուսավորչի Ս. Աջը Հայ եկեղեցու կարևորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը:

 

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվում է Հոգեգալստից հետո, չորրորդ շաբաթ օրը: Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տոնն ունի նաև իր նախատոնակը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ