⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Թող Ադրբեջանը պատրաստ լինի ընդունելու մոտ 3 միլիոն հայություն. Այվազյան

Ներքաղաքական

Այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» համայնքի վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլին «Վերադարձ դեպի Արեւմտյան Ադրբեջան» 3-րդ համագումար-փառատոնի շրջանակում հայտարարել է, թե իբրեւ «արեւմտյան ադրբեջանցիների» վերադարձն իրենց «հայրենի հողեր» համապատասխանում է մարդու հիմնարար եւ միջազգային իրավունքներին։ «Իրավունք»-ի հետ զրույցում Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, կովկասագետ, պ.գ.թ. ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆՆ ասաց, որ տեղի ունեցածը կրկես է։

— Նրանք պետք է հիշեն, որ ներկայիս Ադրբեջանը, ըստ էության Հյուսիսարեւելյան Հայաստանն է, եւ այդ հողերի բնիկ հայությունը, բոլոր միջազգային օրենքներով իրավունք ունի վերադառնալ այնտեղ: Սրա մասին պետք է խոսեն, ոչ թե՝ ինչ-որ ադրբեջանցի-թուրքերի ինչ-որ տեղ վերադառնալու մասին, որով փորձում են փարատել, քողարկել սեփական սարսափազդու վախը: Էլ չեմ ասում արցախահայության մասին. նրանք երկյուղ ունեն, որ այդ հարցերը կարծարծվեն, եւ հենց դրանից դրդված նաեւ փորձում են կեղծ օրակարգ առաջ բերել։ Նախքան այդ հարցերը բարձրացնելը, թող Ադրբեջանի գործող ղեկավարությունը պատրաստ լինի ուղղակիորեն եւ բացահայտ, ընդունել մոտ 3 միլիոն հայություն, որ վերադառնա իրենց պատմական տարածքներ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ