Հայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ) Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածին Նոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներ Haaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցը Շաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է Արա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուց Միլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ Մանուկյան Պետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերով Կիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ)

Եթե Կարապետյանը հիմա կոչ է անում համախմբվել, ես այդ կոչը ուղղակի չեմ ստացել. Հայրիկյան

Ներքաղաքական

Գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ բոլոր ընդդիմադիր ուժերով պետք է համախմբվել եւ հանրահավաք անցկացնել։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԻՄ կուսակցության նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ։

— Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ցանկանում է հանրահավաք անցկացնել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ միասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

— Ինքը չէ, բայց նման բան խոստացող կար՝ թեկնածուներից, ընտրությանը մասնակցողներից, որ ասում էին՝ եթե զանգվածային դժգոհություններ կլինեն, կհավաքվենք: Նույնիսկ խոսում էին հեղափոխության մասին։ Մի քիչ շատ ձգձգվեց, բայց, երեւի, մարդիկ ուզում են պարզաբանել։ Հանրահավաքը, ցույցերը, դրանք քաղաքացիների իրավունքներն են՝ լինի անհատ, թե քաղաքական ուժ։ Մեկնաբանելու բան չկա, եթե ուզում է անել, եթե ասելու բան ունի, թող անի: Բնական է, որ ինքն այդ իրավունքից նույնպես օգտվում է։

Բայց մի բան հիշեցնեմ՝ անգամ գրել եմ այդ մասին, որ խելամիտ մարդիկ ոչ թե ասում են, եթե այսպես լինի, այսպես կանենք, այլ այնպես են անում, որ ի սկզբանե այդ այսպեսն էլ չլինի, այսինքն, նախապես կանխում են: Եվ այդ կանխելու միակ ձեւը ոչ միայն միասնական ընդդիմության ձեւավորումն էր, այլ նաեւ բարձր գաղափար հետապնդող նպատակը: Մանավանդ, որ հանրության ցավոտ հարցերից մեկը Սահմանադրության նկատմամբ վերաբերմունքն է, իսկ այս դեպքում կար սահմանադրական բարեփոխումների պատրաստի փաթեթ՝ մոտ 20 տարի շրջանառության մեջ գտնվող, որին ժամանակին ՍԻՄ կուսակցությունն էլ է մասնակցել։

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, չգիտես ինչու, այդ ճանապարհից հրաժարվեցին եւ մնացին հետընտրական վիճակի մեջ: Ոմանք ասում են՝ հուսահատական ջղաձգումներ են, ես այդպիսի բան չեմ ասի։ Քիչ առաջ ընկերոջս հետ էի խոսում, ասում է՝ դու որ ժամանակին՝ 1996 թ.-ին չէ, այլ 1989 թ.-ին, Փարիզում համախմբեցիր մեկ գաղափարի շուրջ Սովետական Միության բոլոր դեմոկրատներին, ինչպե՞ս քեզ չի հաջողվում Հայաստանում հանուն քաղաքացիների իրավունքների այդպիսի բան ձեւավորել: Ասում եմ՝ չգիտեմ, երեւի, իսկապես, դեմոկրատ այլազգիների հետ ավելի հեշտ է, քան կիսատ-պռատ ժողովրդասեր հայրենակիցների հետ։

— Բայց, ըստ Ձեզ, ինչո՞ւ նույն Սամվել Կարապետյանը ընտրություններից առաջ չփորձեց համախմբել ընդդիմադիր քաղաքական ուժերին, ինչի մասին բազմիցս նրան կոչեր, հորդորներ եղել են։

— Ի դեպ, եթե հիմա կոչ է անում համախմբվել, ես այդ կոչը ուղղակի չեմ ստացել, համարում եմ, որ ստացա ձեզնից: Ա՛յ, հիմա կքննարկվի այդ առաջարկը, բայց ես ընտրություններից առաջ հանդիպել եմ նաեւ այդ կազմակերպության պատասխանատուների հետ եւ, ցավոք սրտի, աշխատանքային համագործակցության պատրաստակամություն չեմ նկատել: Իսկ այսպիսի դեպքերում ես բարդույթ չունեմ, բայց մտածում եմ, որ երեւի հրամայված է Սովետական Միության առաջին ժողովրդավարական, այլընտրանքային կազմակերպության հետ չառնչվել։

Հիմա, եթե սխալվում եմ, եւ հրաման չի եղել, եւ այդքան էլ կարեւոր չէ, թե ումի՞ց, երբեմն լինում է ինքնահրաման, այդ դեպքում պատրաստ ենք մենք համագործակցել:
Մեր կանոնադրությամբ է ամրագրված, որ մենք պարտավոր ենք համագործակցել՝ հանուն արդարության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մանավանդ՝ ազգային իրավունքների։ Այնպես որ, եթե որեւէ քայլ կլինի, իսկապես, համագործակցության, մենք կանք, կաշխատենք։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ)Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածինՆոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներHaaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցըՇաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էԱրա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուցԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄիլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ ՄանուկյանՊետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերովԿիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ)Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ էԱլիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և ՉինաստանըՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվելԱնատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակումՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ՆԱՏՕ-ի ծրագրերը. PoliticoՄահացել է բանաստեղծ, հրապարակախոս Արտաշես ԱրամըՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված