Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Համարյա «Միմինո». ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՄԵՍՉՅԱՆԱԲԱՐ

(ՆԻԿՈԼԻ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԵՐԳԸ)

Մենք հաղթեցինք ընտրություններում,

Սակայն պարզվում է` պարտվեցինք։

**

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՋԵՆՏԼՄԵՆՆԵՐԸ

(ԹՐԱՄՓԸ` ԻՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՄՈՀԱՄՄԱԴ ԲԱՂԵՐ ՂԱԼԻԲԱՖԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ ԱՄՆ - Ի ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Сдаемсууу...

 **

ՀԱՄԱՐՅԱ «ՄԻՄԻՆՈ»

(ՀԱՋԻԵՎԸ` ԴԻԼԻՋԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ)

В Дилижане в кухне открываешь простой кран — вода течет, второе место занимает в мире.

**

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՇԻԼԱՓԼԱՎ

(ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների, որ Տաշիրի Սամոն տենց մեծ-մեծ խոսում ա, գիտի, որ բոլոր ընդդիմադիրների գլուխները մի կաթսայում չեն եփվի։

**

ԳԼԽԱԿԵՐԸ

Ըստ գուրմանների` Նիկոլն ամեն գնով Գյումրիում իշխանությունը փոխելու հայտարարության մեկնարկ տալիս, ընտրվելուց հետո Գյումրի վերադառնալու` քյալլա ուտելու նախընտրական խոստմանը, ուղղակի նրա մենյուն բաղկացած է միայն ընդդիմադիրների քյալլաներից։

**

ՄԱՆԴԱՏԱՄԵՌՆԵՐԸ

(ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ` ԻՄ ՏՊԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ հանրությանը մոտ կանգնած աղբյուրների, հանրության տրամադրությունը ակնթարթորեն կբացվի, հենց հայտարարեն մանդատներից հրաժարվելու ավետիսը։

**

ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ, ԵՐԿՈՒ ՁԵՌՔԸ․․․

(ՀԱՅԿԱԿԱՆ ԵԼԱԿԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵԼԱԿԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՌԴ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ երբ ՌԴ-ն ժամանակին թուրքական լոլիկը արգելել էր իր երկիր մտնելու, հայերը հայկականի տակ այն տանում էին ՌԴ, իսկ հիմա երբ հայկականն են արգելել, Նիկոլի «թուրք եղբայրները» շնորհակալության տակ չեն մնացել։

**

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

(ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻՆ ՎԵՐՋԻՆԻՍ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ընդդիմությունը ճիշտ էր՝ ես սխալ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ