Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Պաշտոնական․ Խորեն Բայրամյանը նոր ակումբ ունի

Սպորտ

«Ռոստովի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է ակումբից հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանի հեռանալու մասին։ Փորձառու ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»։

«Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս մի մարդու, որի անունն ընդմիշտ գրված է ռոստովյան ֆուտբոլի պատմության մեջ։ Կիսապաշտպան Խորեն Բայրամյանը լքում է «Ռոստովը»՝ պայմանագրի ժամկետի ավարտի կապակցությամբ։ Նա կշարունակի իր խաղային կարիերան «Ուրալում»։

Խորենը մեր երիտասարդական թիմ էր եկել դեռևս հեռավոր 2011 թվականին։ Այս 15 տարիների ընթացքում նա ակումբի հետ անցել է բացարձակապես ամեն ինչի միջով՝ վերելքներ, վայրէջքներ, եվրագավաթային պատմական հանդիպումներ և վառ հաղթանակներ։ «Ռոստովի» մարզաշապիկով Բայրամյանն անցկացրել է 261 հանդիպում, դարձել 12 գոլի և 20 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Մենք ի սրտե շնորհակալություն ենք հայտնում Խորենին ամեն ինչի համար։ Մաղթում ենք մեծ հաջողություններ հետագա խաղային կարիերայում։ Շնորհակալությո՛ւն, լեգենդ»,- նշված է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ