Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա Մակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով «Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»

Թրամփը նոր խա՞ղ է սարքում, թե՞ իրոք Մերձավոր Արեվելքը համարում է «վնասաբեր ակտիվ»

Միջազգային

Եվ այս­պես, ԱՄՆ-ի եւ Ի­րա­նի մի­ջեւ փո­խըմբռն­ման հու­շա­գիրը, ո­րը հիմք է դառ­նա­լու խա­ղա­ղութ­յան վերջ­նա­կան պայ­մա­նագ­րի հա­մար, ստո­րագր­ված է եւ ու­ժի մեջ է մտնում: Թ­րամփն այն ստո­րագ­րեց G7 գա­գա­թա­ժո­ղո­վի եզ­րա­փա­կիչ փու­լում` Վեր­սա­լում Մակ­րո­նի տված պաշ­տո­նա­կան ընթ­րի­քի ժա­մա­նակ, ին­չը, ի­հար­կե, պա­տա­հա­կան բան չէ: Փե­զեշ­քիա­նը` իր աշ­խա­տա­սեն­յա­կում: Ընդ ո­րում, ի­րան­ցի­նե­րը հա­տուկ շեշ­տե­ցին, որ ստո­րագր­վել է փաս­տաթղ­թի պարս­կա­լե­զու տար­բե­րա­կը` անգ­լե­րեն տար­բե­րա­կից զատ` հե­տա­գա եր­կա­կի մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րը բա­ցա­ռե­լու հա­մար:

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Ա­մեն դեպ­քում, թե որ­տեղ եւ ինչ­պես ստո­րագ­րե­ցին, երկ­րորդ հարց է: Փաս­տը սա է` կող­մե­րը փաս­տա­թուղ­թը հա­մա­րում են վերջ­նա­կան, ար­դեն գոր­ծո­ղութ­յան մեջ մտած: Ընդ ո­րում, Ս­պի­տակ տու­նը վեր­ջա­պես հրա­պա­րա­կեց 14 կե­տից բաղ­կա­ցած փո­խըմբռն­ման հու­շագ­րի ամ­բող­ջա­կան տեքս­տը, ո­րին սպա­սում էր աշ­խար­հը։ Այ­սինքն, հա­մոզ­վե­լու հա­մար, թե նախ­նա­կան շրջա­նառ­վող տար­բե­րակ­նե­րը որ­քա­նո՞վ են ի­րա­կա­նութ­յա­նը հա­մա­պա­տաս­խա­նում: Պարզ­վեց` հիմ­նա­կա­նում հա­մա­պա­տաս­խա­նում են, թեեւ վերջ­նա­կան տար­բե­րա­կում կան ո­րոշ նյո­ւանս­ներ, ո­րոնք էլ ավե­լի են ընդգ­ծում Ի­րա­նի հա­ջո­ղութ­յու­նը:

­Թե դե­տա­լա­յին ա­ռու­մով ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում հու­շա­գի­րը, չկրկնենք, դրան անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Բայց ո­րոշ դրվագ­նե­րի, ո­րոնք էլ ա­վե­լի ընդգծ­ված են դար­ձել այս վերջ­նա­կան տար­բե­րա­կում, կա­րե­լի է վե­րա­դառ­նալ: Այս­պի­սով, ի՞նչ է այդ հա­մա­ձայ­նա­գիրն ի­րե­նից ներ­կա­յաց­նում, ե­թե մի կողմ ենք թող­նում կրա­կի «եւ մշ­տա­կան դա­դա­րեց­ման» (նաեւ Լի­բա­նա­նում), հե­տա­գա­յում ու­ժի կի­րա­ռու­մից եւ դրա սպառ­նա­լի­քից, մի­մյանց տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը հար­գե­լու եւ ներ­քին գոր­ծե­րի մեջ քթնե­րը չխո­թե­լու, Ի­րա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րը վե­րաց­նե­լու եւ սա­ռեց­ված փո­ղե­րը վե­րա­դարձ­նե­լու դրույթ­նե­րը: Ի դեպ, թվարկ­վածն ար­դեն իսկ այն ա­ռա­վե­լա­գույնն էր, ո­րին Ի­րա­նը հա­վակ­նում էր մինչ պա­տե­րազ­մը: Բայց ստա­նում է ա­վե­լին: Այդ թվում, ԱՄՆ–ն ճա­նա­չում է Ի­րա­նի` ու­րան հարս­տաց­նե­լու ի­րա­վուն­քը, բնա­կան է, ո­րո­շա­կի սահ­ման­նե­րում: Եվ բա­ցի դրա­նից, կա նման չա­փա­զանց կա­րե­ւոր եր­կու դե­տալ: «Միաց­յալ Նա­հանգ­նե­րը պար­տա­վոր­վում է վերջ­նա­կան հա­մա­ձայ­նագ­րի կնքու­մից հե­տո 30 օր­վա ըն­թաց­քում դուրս բե­րել իր ու­ժե­րը Ի­րա­նի ան­մի­ջա­կան մեր­ձա­կայ­քից»: Ա­պա. «Ի­րա­նը բա­նակ­ցութ­յուն­ներ կվա­րի Օ­մա­նի հետ՝ Հոր­մու­զի նե­ղու­ցում ա­պա­գա վար­չա­կան ռե­ժի­մը եւ ծո­վա­յին ծա­ռա­յութ­յուն­նե­րի մա­տու­ցու­մը ո­րո­շե­լու հա­մար»:

Սկ­սենք երկ­րոր­դից: Աս­վա­ծը մեկ բան է նշա­նա­կում. Ի­րանն ու Օ­մա­նը հա­մա­տեղ Հոր­մու­զի նե­ղու­ցում (ո­րը սա­հմ­անա­կից է այս եր­կու երկր­նե­րին), կա­րող է «վար­չա­կան ռե­ժիմ» սահ­մա­նել: Ա­վե­լի կոնկ­րետ, ԱՄՆ–ն դրա­նով ճա­նա­չում է, որ եր­կու երկր­նե­րը նման ռե­ժիմ սահ­մա­նե­լու ի­րա­վունք ու­նեն: Իսկ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը սահ­մա­նում է, որ յու­րա­քանչ­յուր եր­կիր կա­րող է իր վար­չա­րա­րութ­յու­նը տա­րա­ծել միայն իր ճա­նաչ­ված սահ­մա­նն­երում: Կարճ ասած, ԱՄՆ–ն Հոր­մու­զի նե­ղուցն ըն­կա­լում է` որ­պես Ի­րա­նի եւ Օ­մա­նի սու­վե­րեն տի­րույթ: Մի բան, ո­րի մա­սին Թեհ­րա­նը մինչ պա­տե­րազ­մը չէր էլ կա­րող ան­գամ ե­րա­զել, նման հա­վակ­նութ­յուն եր­բե­ւէ չի դրսե­ւոր­վել:

Ոչ պա­կաս էա­կան է, որ ԱՄՆ–ն պար­տա­վոր­վում է իր զոր­քե­րը հե­ռաց­նել Ի­րա­նի սահ­ման­նե­րից: Եվ այս­տեղ հաս­կա­նա­լու հարց է. կող­մերն ի՞նչ են հաս­կա­նում «Ի­րա­նի ան­մի­ջա­կան մեր­ձա­կայք» հաս­կա­ցութ­յան տակ: Ս­րան դեռ կհաս­նենք: Մինչ այդ, ֆիք­սենք ընդ­հան­րա­կան վի­ճա­կը. այն, ինչ ստո­րագր­վեց, նշա­նա­կում է Ի­րա­նի հաղ­թա­նակ ԱՄՆ­–ի նկատ­մամբ: Ընդ ո­րում, հենց այդ­պես էլ պատ­կե­րը մեկ­նա­բան­վում է ոչ միայն ա­մե­րիկ­յան, այլ նաեւ եվ­րո­պա­կան փոր­ձա­գի­տա­կան դաշ­տում: Չ­նա­յած ա­ռանձ­նա­կի դժգո­հութ­յուն էլ չկա. ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը սկսել էր ֆի­նան­սա­կան խո­րա­ցող բեռ դառ­նալ բո­լո­րի հա­մար, եւ այդ բե­ռից ա­զատ­վե­լը, ե­թե ան­գամ դրա­նից ինչ­–որ չա­փով շա­հում է Թեհ­րա­նը, մեծ խնդիր չի ըն­կալ­վում:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԿՀԵՌԱՆԱ՞Ն ԻՐԱՆԻՑ

­Բայց ե­թե, ա­սենք, ա­մե­րի­կա­ցի­նե­րին, մեծ հաշ­վով, շատ չի հե­տաքրք­րում, թե Մեր­ձա­վոր Ա­րե­ւե­լքում, պատ­կե­րա­վոր ա­սած, ով, որ­տեղ եւ ինչ­պես է մյու­սին բա­րե­ւում, շատ- շա­տերն էլ, հաս­տատ, միայն մո­տա­վոր պատ­կե­րա­ցում ու­նեն, թե ինչ է նշա­նա­կում Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք աս­վա­ծը, գո­նե Հա­յաս­տա­նի հա­մար այդ­պես չէ: Մեզ հա­մար կեն­սա­կան հարց է, թե ինչ ի­րո­ղութ­յու­ններ են ստեղծ­վում մեր մեծ տա­րա­ծաշր­ջա­նում: Եվ այն ըն­թաց­քը, որ ներ­կա պա­հին ու­նի ի­րա­նա­կան ի­րա­վի­ճա­կը, ի­հար­կե, գա­լիս է հու­շե­լու, որ խո­շոր փո­փո­խութ­յուն­ներ լի­նե­լու են: Ի՞նչ են դրանք խոս­տա­նում մեզ...

Ա­ռաջ­նա­յին հար­ցե­րից մե­կը, ի­հար­կե, այն է, որ Ի­րան–ԱՄՆ հա­մա­ձայ­նագ­րում գրված «Ի­րա­նի ան­մի­ջա­կան մեր­ձա­կայք» հաս­կա­ցութ­յունն ի­րե­նից ի՞նչ է ներ­կա­յաց­նում, դրա տակ ի՞նչ ի­մաստ է դրված: Հաշ­վի առ­նե­լով, որ Հա­յաս­տա­նը գո­նե աշ­խար­հագ­րա­կան ի­մաս­տով «Ի­րա­նի ա­մե­նաան­մի­ջա­կան մեր­ձա­կայքն» է` սահ­մա­նա­կից եր­կիրը:

«Ի­րա­նի ան­մի­ջա­կան մեր­ձա­կայ­քը» նախ սկսվում է Պար­սից ծո­ցի գո­տուց: Այս­տեղ, ինչ­պես ար­դեն հստակ կար­ծիք են հայտ­նում մի շարք փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­ներ` ԱՄՆ 5-րդ նա­վա­տոր­մը պատ­րաստ­վում է հե­ռա­նալ: Ս­րա հետ կապ­ված` արեւմտ­յան աղբ­յուր­ներն ար­դեն մեծ աղ­մուկ են բարձ­րաց­րել, թե` Ի­րա­նը ԱՄՆ ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րին դուրս է մղում Պար­սից ծո­ցից: Ա­վե­լին, թե ԱՄՆ-ն­ ամ­բող­ջութ­յամբ հանձ­նում է իր դիր­քե­րը տա­րա­ծաշր­ջա­նում։  Տա­րա­ծաշր­ջա­նը թող­նենք մի կողմ, բայց ե­թե ԱՄՆ–ն ի­րոք իր հիմ­նա­կան ու­ժերը` 5–րդ նա­վա­տոր­մը հե­ռաց­նի Պար­սից ծո­ցից, դա ար­դեն լուրջ նա­հանջ կդառ­նա: Հա­ջոր­դը Ի­րաքն է, ո­րը եւս «Ի­րա­նի ան­մի­ջա­կան մեր­ձա­կայքն» է` սահ­մա­նա­կից եր­կիրը: Այս­տե­ղից ա­մե­րիկ­յան ո­րո­շա­կի ու­ժեր հե­ռա­ցել են դեռ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ: Բայց նաեւ զգա­լի ու­ժեր կենտ­րո­նաց­վել են Ի­րա­քի հյու­սի­սում` քրդա­կան վե­րահս­կո­ղութ­յան գո­տում: Ընդ ո­րում, մի կող­մից` Թ­րամ­փը ծայ­րա­հեղ դժգոհ է քրդե­րից. քա­նիցս հայտ­նել է, որ քրդե­րը ոչ միայն ի­րեն չօգ­նե­ցին, այլ նաեւ գո­ղա­ցել են ի­րա­նա­կան ընդ­դի­մութ­յան հա­մար ու­ղարկ­ված զեն­քը: Ս­րա­նից զատ, քրդա­կան գո­տին մնում է Ի­րա­նի մշտա­կան հար­ված­նե­րի տակ, ընդ ո­րում, նաեւ հրա­դա­դա­րի փու­լում: Այ­սինքն, ե­թե ԱՄՆ–ն մտա­ծում է հե­տա­գա­յում այս ուղ­ղութ­յամբ Ի­րա­նի հետ նոր կոնֆ­լիկ­տի «բա­զա» չթող­նե­լու մա­սին, թե­րեւս կա­րող է իր բո­լոր ու­ժե­րը հա­նել ամ­բողջ Ի­րա­քից: Ա­ռա­վել եւս, որ այդ ու­ժե­րը, ինչ­պես պա­տե­րազ­մի ըն­թաց­քը ցույց տվեց, ոչ թե օ­գուտ են տա­լիս, այլ միայն Ի­րա­նի հա­մար հար­մար թի­րախ հան­դի­սա­ցան:

Ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը հե­ռա­նան, մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ Թուր­քիան, ո­րի հա­մար եւս կա քրդա­կան խնդի­րը, կցան­կա­նա ամ­րաց­նել դիր­քե­րը Ի­րա­քի հյու­սի­սում: Չ­նա­յած, այս­տեղ ի­մաս­տը ոչ այն­քան քրդա­կան խնդիրն է, որ­քան այն, որ ի­րաք­յան Քուր­դիս­տա­նի հետ Էր­դո­ղա­նը լավ կազ­մա­կերպ­ված նավ­թա­յին բիզ­նես է ստեղ­ծել: Չ­նա­յած, Ի­րա­քը եւս ցան­կա­նում է վե­րա­կանգ­նել իր ամ­բող­ջա­կան տա­րած­քա­յին վե­րահս­կո­ղութ­յու­նը, եւ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հե­ռա­նա­լու դեպ­քում, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, Ի­րա­նը կօգ­նի դա ա­նել: Ն­ման ի­րա­վի­ճա­կում Թուր­քիա­յի շան­սե­րը` ինչ­–որ վե­րահս­կո­ղութ­յան հաս­տա­տե­լու հար­ցում դառ­նում են քիչ ի­րա­տե­սա­կան. այ­լընտ­րան­քը կա­րող է լի­նել Ի­րա­նի հետ բա­խու­մը:

­Վեր­ջա­պես, «Ի­րա­նի ան­մի­ջա­կան մեր­ձա­կայք» հաս­կա­ցութ­յան տակ նաեւ Հա­յաս­տա­նը, ա­պա` Ադր­բե­ջանն են: Այս ուղ­ղութ­յամբ ԱՄՆ­–ի հե­տաքրք­րութ­յունն ա­ռա­վե­լա­գույ­նի հա­սավ Ի­րա­նի հետ հա­կա­մար­տութ­յան սրա­ցում­նե­րին զու­գա­հեռ, եւ այդ հա­կում­նե­րի տակ պարզ տե­սա­նե­լի էր իս­րա­յել­յան ազ­դե­ցութ­յու­նը: Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում, չմո­ռա­նանք, «Թ­րամ­փի ու­ղի» գա­ղա­փարն օ­րա­կար­գում հայտնվեց հենց այն փու­լում, երբ ԱՄՆ–ն սկսում էր կենտ­րո­նա­նալ Ի­րա­նում պա­տե­րազմ սկսե­լու գա­ղա­փա­րի վրա, թե­րեւս նաեւ են­թադ­րե­լով, որ Ի­րա­նից հյու­սիս ըն­կած գո­տին հար­մար պլաց­դարմ է ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յի հա­մար: Դ­րան զու­գա­հեռ, օ­րա­կարգ բեր­վեց նաեւ Հա­յաս­տա­նում տեխ­նո­լո­գիա­կան կենտ­րոն ձե­ւա­վո­րե­լու գա­ղա­փա­րը, ո­րը կա­րող էր ծա­ռա­յել տվյալ­նե­րի հա­վա­քագր­ման գոր­ծով` դառ­նա­լով միան­գա­մայն ակ­տիվ վե­րահս­կո­ղա­կան հա­մա­կարգ ողջ հա­րավ­կով­կաս­յան գո­տու հա­մար` ուղղ­ված լի­նե­լով Ի­րա­նին եւ Ռու­սաս­տա­նին:

Այս նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րը Թ­րամ­փը կցան­կա­նա՞ շա­րու­նա­կել, ա­ռա­վել եւս` «Ի­րա­նի ան­մի­ջա­կան մեր­ձա­կայք» սկզբուն­քը հաշ­վի առ­նե­լով: Ն­կա­տենք, թվարկ­ված­նե­րը ձե­ւա­կա­նո­րեն ռազ­մա­կան օբ­յեկտ­ներ չեն, ա­ռա­վե­լա­գույ­նը «Թ­րամ­փի ու­ղում» կա­րող է գոր­ծել այն «պահ­նոր­դա­կան ծա­ռա­յութ­յու­նը», ո­րի մա­սին շատ է խոս­վել, եւ ո­րը Ադր­բե­ջա­նի պայ­ման­նե­րի մեջ է` ան­ցում­նե­րի անվ­տան­գութ­յան հաս­կա­ցութ­յան շրջա­նակ­նե­րում: Բայց նաեւ, Ի­րանն այլ կերպ է մտա­ծում. Թեհ­րա­նը «Թ­րամ­փի ու­ղին» հա­մա­րել եւ հա­մա­րում է Ի­րա­նի անվ­տան­գութ­յանն ուղղ­ված հա­մա­կարգ, այն ներ­կա­յաց­նե­լով` որ­պես իր հա­մար հստակ «կար­միր գիծ»: Այն­պես, ինչ­պես «կար­միր գիծ» էր հա­մա­րում այդ ու­ղու մյուս «փա­թե­թա­վո­րու­մը` «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը»:

Ա­մեն դեպ­քում, «Թ­րամ­փի ու­ղու» շուրջ գո­նե այս պա­հին հար­ցա­կան­ներ մնում են, թեեւ են­թադ­րե­լի է, որ ե­թե այդ նա­խա­գի­ծը փոր­ձեն ա­ռաջ մղել, դա կա­րող է դառ­նալ բա­վա­կա­նին լուրջ հա­կա­մար­տութ­յան ուղ­ղութ­յուն: Այլ հարց է` ներ­կա ի­րա­վի­ճա­կում Թ­րամփին նման հա­կա­մար­տութ­յու­նը հե­տաքրք­րո՞ւմ է: Ե­թե Ի­րա­նի հետ ի­րա­կա­նում էլ փոր­ձում է հաս­նել խնդիր­նե­րը լու­ծե­լուն, ա­պա հա­զիվ թե Հա­յաս­տան–Ադր­բե­ջան ուղ­ղութ­յու­նը Թ­րամ­փի հա­մար մնա հե­տաքր­քիր:

ԴԺՎԱՐ Է ԹՐԱՄՓԻՑ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼԸ

Արդ­յուն­քում, ա­մեն բան հաս­նում է հե­տեւ­յա­լին. Թ­րամփն ի­րո՞ք ցան­կա­նում է ար­մա­տա­կան լու­ծում­ներ գտնել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում եւ, ա­ռա­ջին հեր­թին, Ի­րա­նի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մի­ջո­ցով: Ս­տո­րագր­ված հու­շա­գի­րը հենց դա է են­թադ­րում: Բայց չնա­յած դրան, Ի­րա­նում մի շարք աղբ­յուր­ներ դեռ մեծ վե­րա­պա­հու­մով են մո­տե­նում այդ փաս­տաթղ­թին:

Օ­րի­նակ, հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ Հա­յալ Մո­ւազ­զի­նի գնա­հատ­մամբ, այս գոր­ծըն­թա­ցը սո­վո­րա­կան խաղ է. «Իմ կար­ծի­քով, այս հա­մա­ձայ­նա­գի­րը միայն մի փոքր ա­վե­լին է, քան թղթի կտոր։ Ես նախ­կի­նում գրել եմ, որ Թ­րամ­փը կա­րող է ցան­կա­ցած պա­հի հրա­ժար­վել այս հա­մա­ձայ­նագ­րե­րից, պար­զա­պես նե­տել դրանք աղ­բարկ­ղը, ա­պա վե­րա­դառ­նալ ու­ժի կուր­սին։ Ի­րա­կա­նում, ե­րեկ նա ին­քը հաս­տա­տեց այս հնա­րա­վո­րութ­յու­նը, նշե­լով, որ կա­րող է ցան­կա­ցած պա­հի դուրս գալ հա­մա­ձայ­նագ­րից։ Ա­հա թե ին­չու եմ կար­ծում, որ այս հա­մա­ձայ­նա­գի­րը գործ­նա­կա­նում ի­րա­կան ի­րա­վա­կան ար­ժեք չու­նի եւ­ ի­րա­կա­նաց­ման հու­սա­լի ե­րաշ­խիք­ներ չու­նի: Ի­րա­նա­կան հա­սա­րա­կութ­յան զգա­լի մա­սը նույն­պես շա­րու­նա­կում է կաս­կա­ծան­քով վե­րա­բեր­վել այս հա­մա­ձայ­նագ­րին։ Շա­տե­րը հա­մոզ­ված են, որ ներ­կա­յիս հանգս­տութ­յու­նը ժա­մա­նա­կա­վոր է, եւ­ որ ա­պա­գա­յում հա­կա­մար­տութ­յան վերսկս­ման հա­վա­նա­կա­նութ­յու­նը մնում է բարձր»: Կա­րե­լի է այս մո­տեց­մա­նը կողմ կամ դեմ տար­բեր փաս­տարկ­ներ բե­րել: Բայց մեկ է, դրանք բո­լորն էլ հար­ցի հստակ պա­տաս­խա­նը չեն տա­լիս` Թ­րամփն այդ հա­մա­ձայ­նագ­րով նոր խա՞ղ է սար­քում, թե՞ հա­սել է այն գա­ղա­փա­րին, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը միայն ԱՄՆ­–ից հսկա­յա­կան ծախ­սեր պա­հան­ջող վնա­սա­բեր «ակ­տիվ» է, ո­րից պետք է հրա­ժար­վել:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68686 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում»Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկԱմերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում«Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյաՄակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով«Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը«Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրըԻրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեց

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված