Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«Հուզմունքս մեծ է». Հենրիխ Մխիթարյանը՝ Երևանում

Սպորտ

Երևանի «Փյունիկ» մարզաբազայում տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Հենրիխ Մխիթարյանին նվիրված  «Home Coming» միջոցառումը:

Ինչպես հաղորդում է sport.news.am-ը, Հենրիխ Մխիթարյանին մարզաբազայում դիմավորել են մեծ թվով պատանի ֆուտբոլիստներ, «Փյունիկի» մանկապատանեկան թիմերի սաները:

Միջոցառման մեկնարկից առաջ Հենրիխ Մխիթարյանը ակումբի «Փառքի Ծառի» տակ իր ոտնահետքն ու մատնահետքն է թողել, ապա ողջունել իր հարազատ ակումբում իրեն դիմավորող բոլոր երեխաներին և ապագա ֆուտբոլիստներին: 

«Ողջունում եմ բոլորին: Շնորհակալ եմ ֆուտբոլային ակումբին, տնօրենին, բոլոր ներկաներին, երեխաներին: Չեք պատկերացնում, թե ինչպիսի հպարտությամբ եմ այստեղ, զգացմունքներս շատ են, անչափ ուրախ եմ: Հուզմունքս մեծ է: Միշտ հաճելի է վերադառնել այնտեղ, որտեղից սկսվել է ամեն ինչ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը՝ «Փյունիկ» ակումբին նվիրելով Միլանի «Ինտերի» իր մարզաշապիկը, որի վրա իր կողմից հատուկ գրառում է եղել «Փյունիկի» մասին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ