Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Հենրիխ Դանիելյանի մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ՝ առանց որևէ իրավական հիմնավորման

Ներքաղաքական
«Մեքենաս այսօր տեղափոխվել է տուգանային հրապարակ՝ առանց որևէ իրավական հիմնավորման, առանց պատշաճ ծանուցման և առանց որևէ խախտման վերաբերյալ արձանագրության ներկայացման։
 
Ցավոք, սա արդեն առանձին դեպք չէ, այլ այն գործելաոճի հերթական դրսևորումը, որը վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ է հանդիպում պետական կառավարման տարբեր ոլորտներում։
 
Տարիներ շարունակ իշխանությունը հանրությանը խոստանում էր ժողովրդավարություն, իրավական պետություն և եվրոպական չափանիշներ։ Սակայն ժողովրդավարությունը չի չափվում միայն հնչեղ հայտարարություններով կամ քաղաքական կարգախոսներով։ Այն առաջին հերթին արտահայտվում է օրենքի գերակայությամբ, պետական մարմինների հաշվետվողականությամբ և քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքով։
 
Իրավական պետությունը սկսվում է ոչ թե բարձրախոսներից հնչող հայտարարություններից, այլ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ օրենքի հավասար և թափանցիկ կիրառությունից», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ