Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ

ՀԲ. Ապրիլին արտահանման և ներմուծման ծավալները շարունակել են կրճատվել

Տնտեսություն

ՀԲ« Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները» վերջին զեկույցի համաձայն, արտահանման ծավալները նվազեցին թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման 72.3 տոկոսով (տ/տ) շարունակական անկման պատճառով, որը 2023 թվականից վերաարտահանման հիմնական ապրանքն է հանդիսանում։

 Չհաշված այս վերաարտահանման ուղղությունը` ընդհանուր արտահանումն ընդլայնվեց 21.7 տոկոսով (տ/տ), ինչը հիմնականում պայմանավորված էր հանքահումքային արտադրանքի արտահանման ավելացմամբ (75.6 տոկոսով, տ/տ, որը հաջորդեց ոլորտի վերականգնմանն ու արտադրության ծավալների ավելացմանը) և պատրաստի սննդամթերքի արտահանման ծավալների 12.5 ավելացմամբ (տ/տ):

Ներմուծումը ևս կրճատվեց, թեև ավելի դանդաղ տեմպով (5.8 տոկոսով, տ/տ)` պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների` 79.9 տոկոս, և պլաստիկ արտադրատեսակների 17.7 տոկոս (տ/տ) անկմամբ:

Հունվար-ապրիլ ամիսների ընթացքում արտահանման ծավալները նվազեցին 3.3 տոկոսով (տ/տ), մինչդեռ ներմուծումն ավելացավ 2.5 տոկոսով (տ/տ)` ընդլայնելով առևտրային պակասուրդը` 2025 թ. Տարեկան ՀՆԱ-ի 5.1 տոկոսից հասցնելով 2026 թ. համար կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 5.4 տոկոսին:

Զբոսաշրջիկային ժամանումների թիվը շարունակել է կայուն աճել` մայիսին հասնելով մինչև 10 տոկոսի (տ/տ), իսկ 2026 թ. հունվարից մայիսն ընկած ժամանակամիջոցում` 19.3 տոկոսի (տ/տ):

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ