Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Նիկո՛լ, Հայաստանում ոչ թե 500 հազար, այլ անգամ մեկ մարդ չկա, ով պատերազմ է ուզում. Արմեն Հովասափյան

Ներքաղաքական

ՀՀԿ-ական Արմեն Հովասափյանը գրում է․

Նախօրեին խորհրդարանում այս գումարման ԱԺ-ի վերջին հարցուպատասխանը Նիկոլ Փաշինյանը վերածեց հեղափոխական մարաթոնի՝ ԱԺ ամբիոնից սպառնալիքների տարափ ու հոխորտանքներ հնչեցնելով ընդդիմադիրների և իրեն ձայն չտված քաղաքացիների հասցեին։

 

Նշեմ, որ հենց նիստի մեկնարկից ակնհայտ էր՝ Փաշինյանը բավական լարված ու անհանգիստ հոգեվիճակում է, և շատ ցցուն նկատելի էր, որ նյարդերը տեղի են տվել։

 

Իսկ ի՞նչ է իրականում կատարվել։

 

Նիկոլի երեկվա վարքագծի հիմնական պատճառը, ինչպես ինքն իր խոսքում նշեց, «իրեն ձայն չտված 500 հազար քաղաքացիների գոյության փաստն է»։ Փաշինյանի համար անընդունելի չէ միայն այն, որ խորհրդարան են անցել, ինչպես ինքն է ասում, «եռագլուխ կուսակցություններից երկուսը», այլ առաջին հերթին այն, որ իրեն կես միլիոնից ավելի մարդ ուղղակի մերժել է, և խորհրդարանում նա չունի սահմանադրական մեծամասնություն։

 

Հենց դրանով էլ պայմանավորված՝ Փաշինյանը երեկ հայտարարում էր, թե «ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում կա 500 հազար մարդ, ով կողմ է պատերազմին»։

 

Հիմա այսքան չարչրկված «պատերազմի» մասին։ Նիկո՛լ, Հայաստանում ոչ թե 500 հազար, այլ անգամ մեկ մարդ չկա, ով պատերազմ է ուզում։ Ավելին, թերևս աշխարհում ևս որևէ բանական էակ չի ցանկանա պատերազմ։ Սակայն չմոռանանք, որ ողջ քարոզարշավի ընթացքում պատերազմով սպառնացել է հենց Փաշինյանը՝ ընդգծելով, որ «եթե հունիսի 7-ին մենք չստանանք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին պատերազմ է լինելու»։

 

Այսինքն՝ պատերազմի մասին Հայաստանում խոսել է մեկ մարդ, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է։

 

Ավելին, ըստ Նիկոլի վերը նշված տրամաբանության, եթե Հայաստանում իրենից բացի լինի մեկ այլ ղեկավար, ապա դա կնշանակի, որ մենք ուղղակիորեն ներքաշվում ենք պատերազմի մեջ։ Սա բացահայտ մանիպուլյացիա է, որի մեկնաբանությունն անգամ անիմաստ է։

 

Ինչ վերաբերում է հիստերիային և մարդկանց հասցեին հնչեցվող սպառնալիքներին, ապա դրանք կապված են այն հանգամանքի հետ, որ Փաշինյանը չի կարողացել լուծել իր առջև դրված խնդիրը, տարել է ակնհայտ պյուռոսյան հաղթանակ և այսօր տարբեր մեղավորներ է նշանակում՝ սեփական ապիկարությունն ու իր նկատմամբ կուտակված բացասական վերաբերմունքը քողարկելու նպատակով։

 

Դե իսկ Հաջևի այցի դրվագն ամբողջացնում է պատկերը։ Այն ավելի հստակ է դարձնում, որ Փաշինյանը համապատասխան կենտրոններին խոստացել է մի բան, մինչդեռ «գետնի վրա» առկա է բոլորովին այլ իրականություն։ Իսկ այդ այցը, բացի Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին ուղղակիորեն միջամտելուց և օրակարգ թելադրելուց, այլ անուն պարզապես չունի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ