Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա

«Հրապարակ». ՀՀ իշխանությունները սիրով ռուսական ազդեցությունը կփոխարինեն թուրք-ադրբեջանականով

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, ռուսական գազի թանկացման պարագայում Փաշինյանի ընկերն ու դաշնակիցը դարձած Իլհամ Ալիեւը խոստացել է այլընտրանքային գազ մատակարարել Հայաստանին, մենակ չթողնել կրտսեր ընկերոջը։

Սխեման, ըստ մեր աղբյուրի, լինելու է այսպիսին․ Ադրբեջանը գազը գնելու է Ռուսաստանից եւ համեմատաբար էժան գնով տրամադրելու է Հայաստանին, իսկ թե ինչպես է դա իրականացվելու, տեխնիկական մանրամասների վերաբերյալ մեր աղբյուրները լռում են։ Միայն ենթադրում են, որ գազի գնի էժանացումը, հավանաբար, սուբսիդավորելու է Ալիեւը։

Մեր աղբյուրն ասում է, որ այդ համատեքստում լարվել են նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, քանի որ ՌԴ իշխանությունները նման տրանզիտ գործարքին վատ են վերաբերվում։ ՀՀ իշխանությունները սիրով ռուսական ազդեցությունը կփոխարինեն թուրք-ադրբեջանականով։

Նշենք, որ իշխանական եւ մերձիշխանական շրջանակները չեն էլ թաքցնում, որ գազի ներկրման հարցում այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68610 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ