Զինծառայող է կյանքից հեռացել Հոկտեմբերի 10-ի աստղագուշակ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փաշինյանը ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել

Հիմա իրենք ասում են, որ ընտրությունները լեգիտիմ չեն, առաջին արված հայտարարությունը մեր կողմից է հնչել. Սիմոնյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի շնորհապետական կուսակցության հիմնադիր նախագահ ԳՈՒՐԳԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ, ով եւս մասնակցել է 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։

— Պարոն Սիմոնյան, արդեն իսկ վեց քաղաքական ուժ միասնական հայտարարությամբ են հանդես եկել, Դուք չե՞ք պատրաստվում միանալ նրանց:

— Եվ ե՞րբ են իրենք այդ հայտարարությունը արել։ Հունիսի 8-ին` անմիջապես ընտրությունների հաջորդ օրը, ամենակարեւոր հայտարարությունը մենք ենք արել՝ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը: Մնացած ուժերը, որոնք հայտարարություն են արել, այդ թվում նաեւ իշխող ուժը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիմնվել են իմ կատարած հայտարարության վրա: Երբ հիմա իրենք ասում են, որ ընտրությունները լեգիտիմ չեն, առաջին արված հայտարարությունը մեր կողմից է հնչել: Այնպես որ, նրանց ասածները ես մեկնաբանելու կարիք չունեմ: Նրանք սպասում են տեսնեն՝ մենք ի՞նչ կասենք, որ հիմնվեն մեր ասածի վրա։ 

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ