«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին

«Փաստ». Իշխանությանը կանգնեցրեց քաղաքական նոր, անկանխատեսելի ճգնաժամի շեմին

Մամուլի տեսություն

«Փաստ»-ը գրում է.

«Իշխանական քարոզչամեքենան և որոշ քաղաքական շրջանակներ ընտրություններից հետո ակտիվորեն շրջանառության մեջ դրեցին մի թեզ, համաձայն որի, քաղաքացիների մասնակցության ակտիվացումը և ընտրատեղամասեր գնալու կոչ-արշավները նպաստեցին, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ քվեարկեն օրվա իշխանության օգտին։

Այս պնդումը, սակայն, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է քաղաքական իրողությունների հերթական խեղաթյուրումը։ Տարբեր օբյեկտիվ, ինչպես բաց, այնպես էլ փակ սոցիոլոգիական հարցումների խորքային վերլուծությունը ցույց է տալիս լրիվ հակառակ պատկերը։ Իշխող ուժի նախընտրական հաշվարկները, հռետորաբանությունը և, ամենակարևորը, հետընտրական ակնհայտ շոկը փաստում են, որ նրանք սպասում էին առնվազն 10-15 տոկոսով ավելի բարձր քվե, քան իրականում ստացան։

Ցանկացած իշխանություն ընտրական գործընթացներին մոտենում է սեփական վարչական ռեսուրսի և հավատարիմ ընտրատեղամասային բազայի հստակ մոբիլիզացմամբ, որոնք ընտրության են գնում անկախ ամեն ինչից։ Եթե ընդհանուր մասնակցությունը լիներ ցածր, ապա իշխանության բերած բացարձակ ձայները տոկոսային հարաբերությամբ կապահովեին հենց այն հարմարավետ ու բարձր արդյունքը, որը պլանավորվել էր վերնախավի կաբինետներում։ Սակայն հանրային տիրույթում ծավալված մասնակցության արշավները տնից դուրս բերեցին «լուռ» մեծամասնությանը՝ այն տատանվող, բայց դժգոհ քաղաքացիներին, ովքեր սովորաբար անտարբեր են քաղաքականության հանդեպ։ Հենց այս ակտիվ քաղաքացին, գնալով ընտրատեղամաս, իր քվեարկությամբ նվազեցրեց վարչական ռեսուրսի տոկոսային կշիռը և ուղղակիորեն տապալեց իշխանությունների նախապես գծած սցենարը։

Հետընտրական առաջին իսկ ժամերին իշխանական դեմքերի խուսափողական պահվածքը, ուշացած հայտարարություններն ու նյարդային տոնայնությունը լավագույնս ապացուցեցին, որ արձանագրված թվերը նրանց համար սառը ցնցուղ էին։ Ակտիվ քաղաքացին իրականում կոտրեց բացարձակ վերարտադրության մեխանիզմը և իշխանությանը կանգնեցրեց քաղաքական նոր, անկանխատեսելի ճգնաժամի շեմին, ինչը հերքում է այն միֆը, թե բարձր մասնակցությունը ձեռնտու էր օրվա կառավարիչներին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68533 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ