Մենք կսովորեցնենք հարգել եւ չվաճառել ընտրողի քվեն. «ԴՕԿ» կուսակցության շտաբի պետ
Վեց քաղաքական ուժ միասնական հայտարարությամբ են հանդես եկել, արձանագրելով, որ Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։ Արդյո՞ք «ԴՕԿ» կուսակցության հետ այս հարցը քննարկվել է, եթե այո, ինչո՞ւ չի միացել այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Իրավունքը» մեկնաբանություն է խնդրել «ԴՕԿ» կուսակցության շտաբի պետ, հայտնի իրավապաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ.
- «ԴՕԿ» կուսակցությունը ողջունում է ցանկացած քաղաքական ուժի կողմից արված այն հայտարարությունը, որը կասկածի տակ է դնում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների օրինականությունն ու լեգիտիմությունը և արձանագրում է, որ ընտրական գործընթացը չի համապատասխանել ազատ, արդար և մրցակցային ընտրությունների չափանիշներին։ Վեց քաղաքական ուժերի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ հարցեր ունեն ոչ միայն «ԴՕԿ» կուսակցությունը, այլև տարբեր քաղաքական դերակատարներ։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք այդ հայտարարության շուրջ քննարկումներ եղել են ԴՕԿ կուսակցության հետ, ապա պաշտոնական ձևաչափով նման առաջարկ կամ քննարկում չենք ունեցել։ Եթե նման նախաձեռնությամբ մեզ դիմեին, մենք, կքննարկեինք դրա բովանդակությունն ու նպատակները։
«ԴՕԿ» կուսակցությունն ունի իր հստակ քաղաքական և իրավական օրակարգը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսների կիրառումը, ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ ահազանգերը, արձանագրված խախտումները և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության անկումը պահանջում են ոչ միայն քաղաքական գնահատական, այլև իրավական հետևանքներ։
Հենց այդ պատճառով ԴՕԿ կուսակցությունը խնդիրը տեղափոխել է նաև իրավական հարթություն և Սահմանադրական դատարանում ներկայացնել այն փաստերն ու ապացույցները, որոնք, էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Մեր նպատակը հայտարարություններին միանալը չէ, այլ իրավական ճանապարհով հասնել ճշմարտության բացահայտմանը և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վերականգնմանը։
Եթե տարբեր քաղաքական ուժեր ունեն նույն մտահոգությունները և պատրաստ են պաշտպանել ընտրողի ազատ կամարտահայտության իրավունքը, դա կարող է միայն ողջունելի լինել։ ԴՕԿ կուսակցությունը գործում է ինքնուրույն, իր պատասխանատվությամբ , Այս ընտրությունները չենք համարում լեգիտիմ։ Փոշիացվել է մեր ընտրողների վաթսուն և ավել տոկոս ձայները, ինչն էլ էական ազդեցություն է թողեկ ընտրությունների արդյունքների վրա,ինչի վերաբերյալ փաստերն ու փաստարկները կներկայացվի սահնանադրական դատարանին։Մի փոքր համբերություն և դուք կտեսնեք բոլոր այն ստահակներին ,ովքեր փոշիացրեցին «ԴՕԿ» Կուսակցության ձայները։ Ավելին ,կուսակցությունը հետամուտ է լինելու ,որպեսզի վերաքվեարկության ժամանակ կասեցվի տվյալ քաղաքական միավորների գործնեությունը։ Մենք կսովորեցնենք հարգել ընտրողի քվեն։ Մենք կմտցնենք մշակույթ' չվաճառել իրավունքը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
