Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ

Ադրբեջանի և Թուրքիայի քանի՞ քաղաքացի է գույք ձեռք բերել Հայաստանում

Տնտեսություն

Անցյալ տարի` 2025 թվականին, Հայաստանում այլ երկրների քաղաքացիների մասնակցությամբ առուվաճառքի 4 413 գործարք է իրականացվել, որոնցից 4-ը` Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ կադաստրի կոմիտեից։

«ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից գրանցված գույք առկա չէ։ 2025 թվականի ընթացքում Թուրքիայի քաղաքացիների կողմից Երևանի Կենտրոն վարչական շրջանում ձեռք է բերվել բազմաբնակարան բնակելի շենքի 1 բնակարան, վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 2 բնակարան և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղական բնակավայրում 1 հող»,– հայտնել են գերատեսչությունից։

Կոմիտեից տեղեկացրել են, որ 2026 թվականի հունվար–ապրիլ ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիներն անշարժ գույքի գործարք չեն իրականացրել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ