Պուտինը պարզաբանել է, թե որ դեպքում Ռուսաստան միջուկային զենք կգործադր Մոսկվայի մոտ գտնվող քիմիական գործարանում տեղի են ունեցել երեք հզոր պայթյուն Ուկրաինան ունի միջին հեռահարության անօդաչուների անհրաժեշտ քանակի միայն 14%. WSJ «Կիևի ուրվականը» կործանիչը ոչնչացվել է ռուսական բանակի վրա հարձակվելու փորձի ժամանակ Ռուսական բանակը սկսել է հարվածներ հասցնել Կիևի կամուրջներին (Տեսանյութ) ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն Ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Պայմանագրային զինծառայող է մահացել Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ

Ընդդիմությունը պետք է իր խոսքի տերը լինի, իրենք գալիս էին Նիկոլին հեռացնելու. Գայանե Ասլամազյան

Մշակութային

ԱՄՆ-ում բնակվող դերասանուհի ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԸ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում չի գտնվում, այնուամենայնիվ անկաշկանդ հայտնում է իր կարծիքն ու մոտեցումը ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ, որով նաեւ կիսվեց «Իրավունք»-ի հետ:

— Տիկին Ասլամազյան, վերջերս Դուք տեսանյութ հրապարակեցիք, որտեղ ներկայացրեցիք ձայնագրություն, որի մեջ հնչում են վիրավորանք, սպառնալիք: Ի՞նչ է կատարվում:

— Նորություն չէ ինձ համար այս ամենը: Նման սպառնալիքներ դեռեւս 2018 թվականից եմ ստանում: Հետո, կարծես, մի փոքր այն մարեց, ու այսպես մեկումեջ ինչ-որ բաներ լինում են, բայց շատ ավելի վատ ու շատ ավելի ագրեսիվ: Իրականում այս ամենը բնական է, որովհետեւ այդ ագրեսիվությունը ոչ միայն քարոզվում են բարձր ամբիոնից, այլ նաեւ աջակցություն են ստանում այդ մարդիկ։ Իրենց սատարում են պետական ատյանները: Բնականաբար, իրենք իրենց ավելի լավ են զգում, եւ մենք դա տեսնում ու դրանում համոզվում ենք ամեն օր: Այսինքն՝ Նիկոլին հարող, ինչ-որ մեկը կարող է հարվածել եւ սխալ արարք անել, ոջ այդ արարքը պետական ատյանների կողմից ընդհանրապես ոչ մի կերպ չի դիտարկվում ու պատժամիջոցներ չեն ձեռնարկում, սակայն պաստառ պոկելու համար կարող են մարդուն սպանել: Չենք մոռանում չէ, որ այդ մարդը պաստառը պոկելու համար, ի վերջո, իր կյանքից զրկվեց, ընդ որում, շատ անհասկանալի պայմաններում:

Այդ ագրեսիվությունը, որը գեներացվում է եւ մտածված է իրենց ծրագրերով, իրենց հատուկ մշակված տարբերակներով, հրահանգ են տալիս կատարողներին, որովհետեւ բոլոր մեկնաբանությունները գրեթե նույնն են՝ նույն մարդու կողմից գրված, պարզապես, տեղադրում են տարբեր մարդիկ: Ինքերդ կարող եք տեսնել: Հրահանգ կատարողի, այդ կարգավիճակն այս ութ տարիների մեջ այնպես է դաստիարակվել մարդկանց մեջ, որ ուղղակի դրա դեմ պայքար չկա։ Սա, իսկապես, ամենավառ օրինակն է աղանդի եւ շատ վատ օրինակներ են եղել, երբ մարդիկ այդպես ուղեղներն անջատած լսում են ոջ վերջում 940 հոգի կարող են թույն խմել եւ մահանալ, իսկ իրենց ղեկավարը՝ ողջ մնա։ Ի՞նչ ասեմ, խնդիրը այսպիսին է:

 — Ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական ընտրությունները եւ դրա արդյունքները:

— Ես կարող եմ, իհարկե, իմ անձնական գնահատականը տալ՝ սարսափելի բաներ է տեղի ունենում, եւ երբ տեսնում ես այդ հավաքականտեսագրությունների արդյունքը, այդ խախտումները, հաշվարկները՝ անհասկանալի է դառնում ամեն ինչ։ Հարց է ծագում, ինչի՞ են օրերով հաշվում, այդ ի՞նչ տեսակի ընտրություն է, որ անգամ ձայների հաշվարկը այդքան երկար տեւեց: Անհասկանալի է նաեւ, թե ի՞նչ օրենքով կարող է Փաշինյանը նախքան հաշվարկը ավարտելը դուրս գալ եւ ինչ-որ ելույթ ունենալ: Ինձ համար անհասկանալի է համատարած լռությունը, ինչպես նաեւ ընդդիմության արարքներին էլ ես չեմ կարող գնահատական տալ:

Ես մասնագետ չեմ,  հետեւաբար, չեմ կարող մասնագիտական գնահատական տալ, բայց իբրև քաղաքացի՝ ես հասկանում եմ, որ կրկին մարվում է կրակը, որը վառվել էր մարդկանց սրտերի մեջ։ Ես դեռեւս չեմ հասկանում՝ ինչու «Սրբազան պայքար»-ը այդպես սառեցրեցին եւ մարդկանց ուղարկեցին տներով: Շատ հարցեր կան, որի պատասխաններն ընդհանրապես չկան։

— Ընդդիմությունը ի՞նչ պետք է աներ, որ չարեց։ Չե՞ք կարծում, որ եթե ցանկություն լիներ ռադիկալ փոփոխության հասնելու, ընդդիմությունը ժամանակին կօգտվեր իմպիչմենտից եւ անվստահություն կհայտներ Փաշինյանին:

— Ընդդիմությունը պետք է իր խոսքի տերը լիներ: Իրենք գալիս էին Նիկոլին հեռացնելու, իսկ հիմա նա, ինչպես հասկանում եմ, եւս հինգ տարի կլինի մեր փոքրիկ, տանջված, մասնատված հայրենիքի ղեկավարը: Ու թե ի՞նչ կմնա 5 տարի հետո մեր հայրենիքից, չգիտեմ։ Իմպիչմենտի հետ կապված էլ ես չեմ կարող պատասխաններ տալ, որովհետեւ ինձ թույլ չեմ տալիս նման մասնագիտական լուրջ հարցերի վերաբերյալ այդպիսի գնահատականներ տալ: Ես քաղաքագետ չեմ ու չեմ հասկանում դրանից: Ես նաեւ նիկոլական չեմ, որ առանց հասկանալու ինչ-որ բաներ ասեմ: Ամեն դեպքում, մենք ունենք արդյունք, որը չի գոհացնում իսկական հայերին:

— Մինչեւ ե՞րբ պետք է ազգը այսչափ պառակտված լինի:

— Մեր ազգը դեռ երկար կմնա պառակտված: Արդեն դժվար է ասել, թե այս թշնամությունը, որը սերմանեցին հենց ներկայիս ուժերը, հենց սկզբից բաժանելով ժողովրդին սեւերի եւ սպիտակների, երբ կանցնի:

Գուցե մի քանի տարի հետո կարողանան մարդիկ վերականգնվել եւ վերադարձնել այս կորսված հարաբերությունները, բարությունը եւ տարրական դաստիարակությունը: Շատ եմ ցավում...

 ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՇՏԱՊ. Մինչեւ քրեական պատասխանատվության հարցի պատշաճ լուծումը, անձի հանձնումը պետք է հետաձգվի. Հայտնի փաստաբանը ադրբեջանցի զինվորի վերաբերյալ Պուտինը պարզաբանել է, թե որ դեպքում Ռուսաստան միջուկային զենք կգործադրՄոսկվայի մոտ գտնվող քիմիական գործարանում տեղի են ունեցել երեք հզոր պայթյունՈւկրաինան ունի միջին հեռահարության անօդաչուների անհրաժեշտ քանակի միայն 14%. WSJ«Կիևի ուրվականը» կործանիչը ոչնչացվել է ռուսական բանակի վրա հարձակվելու փորձի ժամանակՌուսական բանակը սկսել է հարվածներ հասցնել Կիևի կամուրջներին (Տեսանյութ)ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություննիկոլի բանաձևն է հայը մեղավոր է ադրբեջանցին՝ երբեք. Աննա ՄկրտչյանԱդրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում էՊայմանագրային զինծառայող է մահացելՌԴ-ում մտահոգված են TRIPP-ի շուրջ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր հայտնվելովՌուսաստանն արտաքսել է հունգարացի մի շարք դիվանագետներիԼոնդոն-Ստամբուլ չվերթի ինքնաթիռում ուղևորը կծել է բորտուղեկցորդուհուն և իր կողքին նստած կնոջըԱդրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաԱդրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾԼսի՛, Փաշինյան, երբ ասացիր՝ «ՀՀ-ի կառավարությունը ես եմ», դա իշխանությունը յուրացնելու հոդված էԴատախազը միջնորդեց, որ Էդգար Ղազարյանին դատապարտեն 2 տարի 6 ամիս ժամկետովԻնչի՞ էիք Վեհափառի աջը համբուրում ու սելֆի անում նրա հետ 2018 թվականին․ հարց՝ ՓաշինյանինՉկա տենց դեպք, որ մի քաղաքացու աջակցած չլինենք ու ինքը 2-րդ, 3-րդ, 4-րդ… 8-րդ անգամ դիմած չլինիՎարդենիս խոշորացված համայնքը դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված