⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ) Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ) Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին

Շիրակի համալսարանում կրքերը թեժացել են. Մամուլում ահազանգերը չեն դադարում

Շիրակի պետական համալսարանում մի քանի օր էլ կրքերը թեժացել են: Մամուլում հրապարակումներ են հայտնվել (տե՛ս https://168.am/2026/06/11/2429573.html ; https://shamshyan.com/hy/article/2026/06/13/1307308 ), որ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը համալսարանը լցրել է իր հարազատ-բարեկամներով՝ նրանց տալով բարձր աշխատավարձ: Ընդ որում՝ համալսարանի դասախոսների և ուսումնաօժանդակ կազմի աշխատավարձը շատ ցածր է և չի բարձրացել Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին:            Սակայն մեր այս հրապարակման խնդիրն այլ է, ինչը խիստ մտահոգիչ է: Պարզվում է՝ սույն թվի հունիսի 15-ին ՇՊՀ-ի գիտական խորհրդի նիստում տեղի է ունենալու համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ընտրություն, որին մասնակցելու է նաև նույն ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Աիդա Գարեգինյանը: Վերջինիս ամուսինը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ-ում: Ըստ համալսարանում շրջանառվող լուրերի՝ ռեկտոր Երվանդ Սերոբյանը չափազանց շահագրռված է, որ Աիդա Գարեգինյանն ընտրվի դեկան և օրեր շարունակ, նույնիսկ ոչ աշխատանքային օրերին ու ոչ աշխատանքային ժամերին, ժողովներ է անում իր մի քանի թիմակիցների հետ՝ ինչպես ապահովի Աիդա Գարեգինյանի ընտրությունը: Հետաքրքիր է, որ մի քանի օր էլ համալսարանում է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի արդեն նախկին տնօրեն Կարեն Պետրոսյանը, որը Երվանդ Սերոբյանի քրոջորդին է և քեռուն երևի օգնում է խորհուրդներով: Կարեն Պետրոսյանը հանրությանը հայտնի է որպես «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» հակաեկեղեցական շարժման համակարգող: Բացառված չէ, որ քեռին քրոջորդուն նշանակի ՇՊՀ-ի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ ազատելով գործող պաշտոնակատարին:
Ինչևէ, մեզ հասած լուրերը բոլորովին այլ տիրույթում են: Ըստ համալսարանից մեզ հասած տեղեկությունների՝ Երվանդ Սերոբյանը՝ Աիդա Գարեգինյանի ընտրությունն ապահովելու համար վերջինիցս օրեր առաջ ստացել է «նվիրատվություն»: Խոսքը վերաբերում է երկու մեծ բեռնատարներով շինանյութին: Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին խիստ բարգավաճած Երվանդ Սերոբյանը Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակի հարևանությամբ երկու որդիների համար կառուցում է 2 շքեղ առանձնատներ: Ահա այս 2 առանձնատների շինարարությանն է երկու մեծ բեռնատար շինանյութով «օգնության» հասել Աիդա Գարեգինյանը:     
Եթե այս լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա կարելի է պատկերացնել Աիդա Գարեգինյանի՝ դեկան չընտրվելու հետևանքը Երվանդ Սերոբյանի համար:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ ՀայաստանըԱզգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված