Պարոնյանի թատրոնն ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը Կասկադի երկնքում՝ «Տիեզերական Ճամփորդություն». մեկնարկեց «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը Պուտինը պարզաբանել է, թե որ դեպքում Ռուսաստան միջուկային զենք կգործադր Մոսկվայի մոտ գտնվող քիմիական գործարանում տեղի են ունեցել երեք հզոր պայթյուն Ուկրաինան ունի միջին հեռահարության անօդաչուների անհրաժեշտ քանակի միայն 14%. WSJ «Կիևի ուրվականը» կործանիչը ոչնչացվել է ռուսական բանակի վրա հարձակվելու փորձի ժամանակ Ռուսական բանակը սկսել է հարվածներ հասցնել Կիևի կամուրջներին (Տեսանյութ) ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն Ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Պայմանագրային զինծառայող է մահացել

Ընդդիմությունը պատրաստ չէր հետընտրական զարգացումներին, ինչն անթույլատրելի սխալ էր. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական

Անցյալում մնացած ընտրությունները չեն գոհացնում քաղաքացիներին: Թե ինչ սպասել հետագա քաղաքական զարգացումներից, «Իրավունք»-ը փորձեց պարզել «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՑ:

— Ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական ընտրությունները եւ դրա արդյունքները:

— Սա նախադեպը չունեցող խայտառակ ընտրություններ էին: Ընդ որում՝ խայտառակ էր ընտրական ողջ պրոցեսը՝ սկսված նախընտրական շրջանից: Իշխանությունները  մոտ մեկ տարի անընդհատ հետապնդումներով, կալանավորումներով, վախի մթնոլորտ ստեղծելով՝ ընդդիմադիր տարբեր ուժերի շրջանում հասունացրել են այն պահը, որ կարողանան ընտրություններում «հաղթանակ» տոնել: Ու, ինչպես տեսնում ենք, հասան իրենց նպատակին, սակայն դա որքանո՞վ է արտահայտում հանրության կարծիքը: Պարզ տեսնում ենք՝ զրո առնչություն իրականության հետ: Այսինքն, վերջին բանն էր մնացել, որ այս իշխանությունն իր խոստումներին ու մոտեցումներին անհամապատասխան գործի՝ ընտրություն կեղծելը, եղավ նաեւ դա:

— Քաղաքացիների հոսքը դեպի ընտրատեղամասեր իսկապես շատ է եղել՝ համեմատած նախորդ ընտրությունների հետ: Սա խոսում է մի բանի մասին՝ ժողովուրդն իսկապես փոփոխություն էր ցանկանում...

— Այո, ճիշտ եք նկատում, ժողովուրդն իսկապես ցանկանում էր փոփոխություն անել, եւ ես չեմ հավատում, որ մեր հայրենակիցները հերթ էին կանգնել Նիկոլին ընտրելու համար: Ճիշտ հակառակը, նրանք հերթ էին կանգնել Նիկոլից հրաժարվելու, ազատվելու համար: Բայց ինչպես արդեն ասացի, ընտրության արդյունքները կեղծված են: Ընդ որում, կրկնեմ, ոչ թե կեղծվել է բուն ընտրական օրը, այլ, ինչպես արդեն տեսնում ենք, կեղծված է հաշվարկներով: Նոր փաստեր են ի հայտ գալիս, ու ԲՀԿ-ն հարապարկեց տարբեր տեղամասերից ստացված տվյալներ, որոնք չեն համապատասխանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալներին: Այսինքն՝ կեղծվել է ամեն բան՝ թե՛ հաշվարկներում, թե՛ ուղորդումներով: Հատկապես ընտրությունների օրը մենք տեսանք զինված ուժերի մասնակցության հետ կապված խնդիրներ: Եղան տեղեկատվություններ, որ տեղամասը փակվելուց հետո են քվեարկել: Տեսել եմ կադրեր, որտեղ մարդ կար զինվորի հետ ընտրախցիկում էր եւ այլն: Այսինքն՝ բոլոր մակարդակներում, բոլոր պահերին ընտրակեղծիքներ եղել են: Իսկ վերջում թվերն են կեղծել՝ տեղամասերից ստացված թվերը այլ են ներկայացվել, որպեսզի իրենց համար ցանկալի արդյունք ստանան:

— Հետեւապես այդքանը տեսնելով՝ ինչպիսի՞ն պետք է լինեն ընդդիմության քայլերը:

— Ընդդիմությունը պետք է տեր կանգնի իր քվեին եւ ժողովրդի ցանկությանը: Չպետք է թույլ տա, որ այս ամենը մարվի: Դա իրենից ենթադրում է պայքար՝ իրավական եւ փողոցային, որը պարտադիր պետք է արվի: Հիմա կան առաջարկներ մանդատները չվերցնելու եւ այլնի հետ կապված, ես դեռ չգիտեմ՝ այդ եղած առաջարկներից որն է առավել արդյունավետ, բայց այն, որ չի կարելի թույլ տալ իշխանությանը սա մարսել, միանշանակ է:

Ես ընդդիմության վարքագծից հասկացա, որ չնայած բոլոր ու բազում նախազգուշացումներին, որ պետք է պատրաստ լինել հետընտրական զարգացումներին, այնուհանդերձ, նրանք դրան պատրաստ չէին: Իրենք օպերատիվ ու նախապես մշակված պլան չունեին ու հիմա են մշակում այդ պլանները. որն իմ կարծիքով՝ անթույլատրելի սխալ է:

— Իսկ ուշ չէ՞ որեւիցե բան անելու համար:

— Չէ, ուշ չէ, դե հիմա չեն պլանավորել ի՞նչ ասեմ, բայց այսպես էլ թողնել չի կարելի: Իսկ եթե այսպես թողնեն, նշանակում է դա է ընդդիմության ցանկությունը՝ ընդամենը գնալ մանդատներ ստանալ, մի քանի տարի ելույթներ ունենալու հնարավորություն ունենալ ու վերջ: Կստացվի, որ ավելին նրանք չեն էլ ձգտում: Իրականում այս երկու օրվա զարգացումներից ամեն բան պարզ կդառնա:

— Չե՞ք կարծում, որ եթե ցանկություն լիներ` ռադիկալ փոփոխության հասնելու, ընդդիմությունը ժամանակին կօգտվեր իմպիչմենտից եւ անվստահություն կհայտներ Փաշինյանին:

— Իհարկե, դա անցած պատմություն է, սակայն եւս բնութագրում է ընդդիմության որակն ու նրանց ցանկությունները: Այս պահին ակնհայտ է, որ ժողովուրդը դուրս է եկել Նիկոլին մերժելու եւ ժողովրդի այդ քաղաքական պատվերը պետք է կատարվի: Հիմա թող իրենք այդ պայքարի ձեւը գտնեն: Իրենք են ազդեցիկ եւ ունեն հնարավորություն, թող պայքարեն:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Պարոնյանի թատրոնն ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկըԿասկադի երկնքում՝ «Տիեզերական Ճամփորդություն». մեկնարկեց «ՀԱՅ ՖԵՍՏ»-ըՇՏԱՊ. Մինչեւ քրեական պատասխանատվության հարցի պատշաճ լուծումը, անձի հանձնումը պետք է հետաձգվի. Հայտնի փաստաբանը ադրբեջանցի զինվորի վերաբերյալ Պուտինը պարզաբանել է, թե որ դեպքում Ռուսաստան միջուկային զենք կգործադրՄոսկվայի մոտ գտնվող քիմիական գործարանում տեղի են ունեցել երեք հզոր պայթյունՈւկրաինան ունի միջին հեռահարության անօդաչուների անհրաժեշտ քանակի միայն 14%. WSJ«Կիևի ուրվականը» կործանիչը ոչնչացվել է ռուսական բանակի վրա հարձակվելու փորձի ժամանակՌուսական բանակը սկսել է հարվածներ հասցնել Կիևի կամուրջներին (Տեսանյութ)ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություննիկոլի բանաձևն է հայը մեղավոր է ադրբեջանցին՝ երբեք. Աննա ՄկրտչյանԱդրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում էՊայմանագրային զինծառայող է մահացելՌԴ-ում մտահոգված են TRIPP-ի շուրջ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր հայտնվելովՌուսաստանն արտաքսել է հունգարացի մի շարք դիվանագետներիԼոնդոն-Ստամբուլ չվերթի ինքնաթիռում ուղևորը կծել է բորտուղեկցորդուհուն և իր կողքին նստած կնոջըԱդրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաԱդրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾԼսի՛, Փաշինյան, երբ ասացիր՝ «ՀՀ-ի կառավարությունը ես եմ», դա իշխանությունը յուրացնելու հոդված էԴատախազը միջնորդեց, որ Էդգար Ղազարյանին դատապարտեն 2 տարի 6 ամիս ժամկետովԻնչի՞ էիք Վեհափառի աջը համբուրում ու սելֆի անում նրա հետ 2018 թվականին․ հարց՝ Փաշինյանին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված