Գորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետ Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա ՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է ՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Սիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասին Գեւորգ Սուջյանը նորություն ունի Երևանում երթևեկությունը կսահմանափակվի Հորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ Առյուծներին Օպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ Սուքիասյան Ի՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարները

Գնահատականը պետք է տա հասարակությունը, չենք տեսնում հանրային շատ բուռն ընդվզում. Հակոբ Բադալյան

Ներքաղաքական

Ընտրություններից հետո քաղաքական կրքերը դեռ չեն մարել։ Մինչ մի հատվածը փորձում է հասկանալ ստացված արդյունքների պատճառները, մյուսները քննարկում են ընդդիմության հետագա անելիքներն ու ներքաղաքական հնարավոր զարգացումները։ Ի՞նչ տրամադրություններ են նկատվում հանրության շրջանում, ինչ մարտահրավերների առաջ է կանգնած ընդդիմությունը եւ ինչ գործոններ կարող են ազդել քաղաքական գործընթացների վրա. այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է քաղաքական մեկնաբան ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ։

 Ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական ընտրությունները, որքանո՞վ է ընտրությունների արդյունքները լեգիտիմ, արդար, ինչպիսի՞ խախտումներ նկատեցիք։

Լեգիտիմության գնահատականը պետք է տա հասարակությունը: Այդ իմաստով հանրային արձագանքն է, որ թույլ կտա ասել, թե որքանով էր ընտրությունը լեգիտիմ եւ որքանով այն չէր համապատասխանում հասարակական տրամադրություններին կամ պատկերացումներին։ Այսինքն՝ մեծ հաշվով ցանկացած ընտրության լեգիտիմություն որոշում է հասարակությունը՝ իր տրամադրությամբ եւ արձագանքով, եւ դա, թերեւս կերեւա նաեւ ժամանակի ընթացքում։ Համենայնդեպս, մենք տեսնում ենք, որ ընտրությունից կարճ ժամանակ անց հանրային արձագանքը բավականին հակասական է: Իհարկե, կա ընտրության արդյունքով եւ ընթացքով դժգոհ, շատ նկատելի, շոշափելի հասարակական շերտ, բայց նաեւ մենք չենք տեսնում հանրային շատ բուռն ընդվզում՝ տրամադրությունների իմաստով։

Պարոն Բադալյան, այս արդյունքը սպասելի՞ էր Ձեր համար՝ որպես քաղաքական վերլուծաբանի։

Այս ընտրական պրոցեսը, երեւի թե, ամենաանկանխատեսելին էր վերջին ութ տարվա ընտրական պրոցեսների շղթայում: Այս տեսանկյունից սպասելի էր այնքանով, որքանով կարող էր լինել հնարավոր արդյունքներից մեկը, բայց միանգամայն կարող էր լինել նաեւ այլ արդյունք։

Հասարակության այդ Ձեր ասած որոշ զանգվածը պահանջում է, որպեսզի մանդատները չվերցնեն այն երկու կամ երեք քաղաքական ուժերը, որոնք հաղթահարեցին անցողիկ շեմը եւ, ըստ էության, ներկայացնելու են խորհրդարանական ընդդիմությունը: Դուք դա ինչպե՞ս կմեկնաբանեք։

Կարծում եմ, դա արհեստական հարցադրում է, որ իմ գնահատմամբ արդեն ներընդդիմադիր դաշտում, պայքարի նոր ցիկլի մոտիվներով բերվել է։ Եվ այդ արհեստական հարցադրումն, ըստ իս, կարող է ընդդիմությանը շեղել շատ ավելի լուրջ հարցերից, որոնք պետք է քննարկել հիմա։ Շատ ավելի լուրջ անելիքներ կան եւ շատ ավելի երկարաժամկետ մշակումների անհրաժեշտություն կա։ Պետք է չտրվել էմոցիաներին, պետք չէ քաղաքականությունը դիտարկել զուտ որպես իրավիճակային երեւույթ: Քաղաքականությունը երկարաժամկետ հաշվարկների եւ գնահատականների, այսպես ասեմ, ռազմավարական համբերատարության հատկանիշ պահանջող երեւույթ է: Պետք չէ ընկճվել որեւէ անհաջողությունից, բայց պետք է նաեւ չտրվել էմոցիաների։

Մենք առնվազն անցած հինգ տարիների ընթացքում տեսանք, որ խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը, կարծես, ոչինչ որոշող չէր, իշխանության դեմ արդյունավետ պայքար չկարողացավ գեներացնել եւ կհիշվի ընդամենը մի քանի վեճերով՝ շշեր իրար վրա նետելով եւ այլն: Նույնը սպասե՞նք այս ընթացքում։

Դա կախված է նրանից, թե՝ կոնկրետ այս ցիկլի ժամանակ ընդդիմադիր ուժերն ինչ աշխատանքային մեթոդաբանություն կորդեգրեն: Պարտադիր չէ, որ միայն այդ տարբերակն է, եթե նրանք մտնեն խորհրդարան աշխատանքի։ Այսինքն՝ խորհրդարանում աշխատանքի հնարավորությունը կարող է օգտագործել ընդդիմությունը որպես միջոց եւ օգտագործել շատ ավելի արդյունավետ, քան, օրինակ, Ձեր նշած ժամանակաշրջանն ու դրվագները։ Եվ այս տեսանկյունից ամեն ինչ կախված է հենց ընդդիմության աշխատանքի կարողությունից, եւ դա էլ իր հերթին հենց ռազմավարական հաշվարկների կարողությունից։

Հնարավոր համարո՞ւմ եք հուժկու գործողություններ նոր ձեւավորվելիք խորհրդարանում։

Կարծում եմ, դա արդեն կախված կլինի ոչ միայն ներքին աշխատանքից, այլ նաեւ արտաքին իրավիճակից, որովհետեւ, իմ գնահատմամբ, Հայաստանի ներքաղաքական կյանքի հանդեպ չափազանց բարձր է արտաքին միջավայրի ազդեցությունը, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների բերումով: Հետեւապես, իրավիճակի կտրուկ փոփոխությունները դրանք անխուսափելիորեն ենթադրելու են նաեւ արտաքին բաղադրիչի ազդեցություն։ Ըստ այդմ, միայն ներսում հազիվ թե լինի էական կտրուկ փոփոխություն, եթե այդպիսի նախադրյալ չլինի դրսում։

Դրսում ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

Արտաքին միջավայրում: Ես ուզում եմ հստակեցնել՝ ոչ թե խոսքս այն մասին է, որ մինչեւ դրսից կտրուկ փոփոխության պատվեր չլինի, այլ նկատի ունեմ՝ մինչեւ դրսից չլինեն պատճառահետեւանքային հանգամանքներ, որոնք կազդեն ներսում տրամադրությունների վրա ու, բնականաբար, կառաջացնեն արդեն նոր իրավիճակ, որից էլ կառաջանա ընդդիմության արձագանքը։ Այլ կերպ ասած՝ ընդդիմության աշխատանք, բայց նաեւ միեւնույն ժամանակ, արտաքին միջավայրի իրավիճակ եւ ազդեցություն. սրանք են պայմանավորում Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական գործընթացները։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՌԴ Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ-ի առաքելությունում Հայաստանից դիտորդներ չկանՌուս ընդդիմադիր գործիչ Յաշինը չեղարկել է Հայաստան նախատեսված այցը․ ԱՄՆ-ում զգուշացրել է ռիսկերըԳորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչՍաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվելՍեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՋերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանաՍեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվիՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էՌԴ դեսպանը այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներԵթե Արցախի կորստից դասեր չքաղենք, կարող ենք կորցնել նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկելՍիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասինԳեւորգ Սուջյանը նորություն ունիԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկաԼրբերը սրբեր են դառել, զինվորականներին գնահատական են տալիս այնպիսի մարդիկ… ՔյոխԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիՀորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ ԱռյուծներինՕպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ ՍուքիասյանԻ՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված