Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները՝ նոր իրողությունների պայմաններում. Դեսպան

Ներքաղաքական

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ընդունելություն է կազմակերպվել Ռուսաստանի օրվա կապակցությամբ, որի ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլին է անդրադարձել։

Իր ելույթում դեսպանը նշել է՝ Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները նոր ձևավորված իրողությունների պայմաններում, և դա պատրաստ է անել կառուցողական ոգով։

«Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հասել են վերաիմաստավորման և փոփոխվող համաշխարհային ու տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլին։ Մոսկվան լիովին պատրաստ է կառուցողական և փոխշահավետ եղանակով այսպիսի համատեղ աշխատանքին՝  հիմնվելով առկա երկկողմ մեխանիզմների վրա»,- ասել է դեսպանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ