Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա

Ուր կարող է հասցնել Հայաստանին հետընտրական ստատուս քվոն

Միջազգային

Այս­պի­սով, Հա­յաս­տա­նը սկսում է կա­մաց–­կա­մաց վե­րա­դառ­նալ հե­տընտ­րա­կան փուլ: Ընդ ո­րում, ինչ­պես ներ­քին, այն­պես էլ` հե­տընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հետ կապ­ված: Բայց այն, որ Նի­կո­լի վար­չա­պե­տութ­յան այս նոր ժա­մա­նա­կաշր­ջա­նը նկա­տե­լիո­րեն տար­բեր­վե­լու է նա­խոր­դից` ել­նե­լով նոր ի­րո­ղութ­յուն­նե­րից, հաս­կա­նում են բո­լո­րը:

ԲԱՔՈՒՆ ՍԿՍՈՒՄ Է ՄՌԱՅԼՎԵԼ

­Թե­րեւս, հիմ­նա­կան ինտ­րի­գը շա­րու­նա­կում է մնալ ԲՀԿ­–ին ԱԺ­–ից դուրս թող­նել–չ­թող­նե­լու թե­ման, ո­րը ո­րա­կա­կան ազ­դե­ցութ­յուն կա­րող է ու­նե­նալ ԱԺ ման­դատ­նե­րի բաշխ­վա­ծութ­յան, այն է` գոր­ծող իշ­խա­նութ­յան լծակ­նե­րի վրա: Եվ ե­թե իշ­խա­նութ­յուն­նե­րին չհա­ջող­վի այդ բա­ցա­հայտ ա­վանտ­յու­րան, ա­պա ար­դեն նո­րաց­ված կա­ռա­վա­րութ­յու­նում Փա­շին­յանն ու­նե­նա­լու է լրջա­գույն խնդիր­ներ: Չ­նա­յած, ԲՀԿ­–ին դուրս թող­նե­լու թե­ման ար­դեն այն կար­գի խո­շոր աղ­մուկ է ա­ռաջ բե­րել, որ այդ ուղ­ղութ­յամբ իշ­խա­նութ­յուն­նե­րի հե­տա­գա խա­ղե­րը խոս­տա­նում են ա­ռանց այդ էլ այս ընտ­րութ­յու­ննե­րի կաս­կա­ծե­լի լե­գի­տի­մութ­յա­նը եւս մեկ ծանր հար­ված հասց­նել: Ա­սենք, որ ե­թե ան­գամ այդ ա­վանտ­յու­րան հա­ջող­վի, եւ իշ­խա­նութ­յու­ննե­րը կա­րո­ղա­նան դա մար­սել, մեկ է, ինչ­պես ար­դեն նշե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, դիր­քա­յին նկա­տե­լի ան­կում` դրա­նից բխող հե­տե­ւանք­նե­րով Փա­շին­յանն ար­դեն իսկ ու­նի:

Եվ այդ նոր ի­րա­վի­ճա­կը, որն ա­վե­լի ընդգծ­ված է դառ­նա­լու ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս, ար­դեն իսկ սկսել է ի­րեն ցույց տալ: Ա­ռա­ջին հեր­թին, այն մռայլ հա­յացք­նե­րի տես­քով, ո­րոնք ար­դեն իսկ սկսել են նկատ­վել Բաք­վից: Ի­մաս­տը պարզ է. հա­յաս­տան­յան ընտ­րությ­ուն­նե­րի արդ­յուն­քում Փա­շին­յա­նը զրկվել է հան­րաք­վե կազ­մա­կեր­պե­լու եւ Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լու հնա­րա­վո­րութ­յու­նից:

Ի­րա­կա­նում, ի­հար­կե, հարց է` Նի­կո­լը դրա­նից ու­րա՞խ է, թե` տխուր: Հաշ­վի առ­նե­լով, որ ան­գամ խորհր­դա­րա­նի ար­դեն հին տար­բե­րա­կով նա ու­ներ սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի հնա­րա­վո­րութ­յուն, սա­կայն ա­մեն կերպ խու­սա­փեց դրա­նից` այն կա­պե­լով ընտ­րութ­յուն­նե­րի հետ, թե` կվե­րընտր­վեմ, հար­ցը կլուծ­վի: Այ­սինքն, մինչ այդ էլ նա ակն­հայ­տո­րեն խնդիր տես­նում էր, որ ի­րա­կա­նում կկա­րո­ղա­նա դրա­կան արդ­յուն­քով հան­րաք­վե անց­կաց­նել, հաշ­վի առ­նե­լով, որ հան­րաք­վեի պա­րա­գա­յում ձայ­նե­րի փո­շիաց­ման եւ դրա­նով մե­ծա­մաս­նութ­յուն ստա­նա­լու մե­խա­նիզ­մը չի աշ­խա­տե­լու: Իսկ ա­հա հի­մա նա այդ հան­րաք­վեից խու­սա­փե­լու այլ հիմ­նա­վո­րում է ստա­նում` չու­նի հա­մա­պա­տաս­խան քա­նա­կով ձայ­ներ:

­Սա­կայն այս ի­րա­վի­ճա­կը միայն Փա­շին­յա­նի` լավ կամ վատ զգա­լով չէ, որ սահ­մա­նա­փակ­վում է: Թե ինչ հույ­սեր էր նա տվել Բաք­վին` հան­րաք­վեն հե­տընտ­րակ­ան ժա­մա­նակ տե­ղա­փո­խե­լու ծրագ­րե­րով, ին­քը կի­մա­նա: Բայց հի­մա վի­ճա­կը սա է. Նի­կոլն ու­նի 50 տո­կո­սից պա­կաս քվե եւ սահ­մա­նադ­րա­կան մե­ծա­մաս­նութ­յան կո­րուստ: Այ­սինքն, Բաք­վում ար­դեն սկսում են հենց այդ ի­րո­ղութ­յու­նից ել­նե­լով որ­պես փաստ գնա­հա­տել այն, որ ի­րենց այդ նա­խա­պայ­մա­նը, թե` «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը կկնքվի միայն ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յու­նից կոնկ­րետ դրույթ­ներ հա­նե­լով, հա­զիվ թե ի­րա­կա­նա­նա: Ընդ ո­րում, Փա­շին­յա­նը «գցեց» ի­րենց, թե` ինչ, դա հար­ցի մի կողմն է: Հիմ­նա­կան ի­մաստն այն է, որ հի­մա Ա­լիե­ւը կանգ­նում է եր­կընտ­րան­քի ա­ռաջ: Կա՛մ պետք է հրա­ժար­վի իր այդ նա­խա­պայ­մա­նից, կա՛մ գտնի այլ լու­ծում­ներ` սկսած հա­յաս­տան­յան ընդ­դի­մա­դիր թե­ւի վրա ազ­դե­լուց, վեր­ջաց­րած ու­ժա­յին տար­բե­րակ­նե­րով: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ այդ այլ լու­ծում­նե­րից յու­րա­քանչ­յուրն իր բար­դութ­յունն ու­նի:

­Գու­մա­րած այս ա­մե­նին, քա­նի դեռ չկա «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը, Ա­լիե­ւը նաեւ իր մեկ այլ նա­խա­պայ­մա­նի հետ կապ­ված է նույն կար­գի եր­կընտ­րան­քի բախ­վում: Այն է. նա Հա­յաս­տա­նի հետ սահ­ման­նե­րը բա­ցե­լը կա­պել է հենց այդ պայ­մա­նագ­րի հետ, եւ ե­թե այն չկա, ա­պա պետք է նոր լու­ծում­ներ մտա­ծի նաեւ իր ե­րա­զանք­նե­րի «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» կամ, գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­մամբ` «Թ­րամ­փի ու­ղու» հետ կապ­ված: Հաշ­վի առ­նե­լով, որ այս հար­ցում ժա­մա­նակն ա­մե­նե­ւին էլ չի սպա­սում: Այ­սինքն, Ի­րա­նը շա­րու­նա­կում է կտրուկ դեմ հան­դես գալ այդ ծրագ­րին: Մինչ­դեռ ե­թե ի­րա­նա­–ա­մե­րիկ­յան պա­տե­րազմն ա­վարտ­վի այն հա­վա­նա­կան սցե­նա­րով, ո­րը Թեհ­րանն ա­ռաջ է մղում, եւ ո­րը կտրուկ կմե­ծաց­նի Ի­րա­նի քա­ղա­քա­կան կշի­ռը, ա­պա «Թ­րամ­փի ու­ղու» փաս­տա­ցի ի­րա­կա­նաց­ման հարցն էլ է մնում ի­րա­նա­կան «կար­միր գծե­րից» կախ­ված: Ընդ ո­րում, նման ի­րա­վի­ճա­կում, ե­թե Ի­րա­նին հա­ջող­վի իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կշի­ռը տե­ղա­փո­խել «է­լի­տար լի­գա», Թուր­քիան ի զո­րու կլի­նի՞ իր «վճռա­կան խոսքն ա­սել»:

­Կարճ ա­սած, ստա­նում ենք նման ի­րո­ղութ­յուն: Փա­շին­յա­նը ձգեց հան­րաք­վեն, դրա­նով հի­մա խնդիր­ներ ու­նի ան­գամ այն անց­կաց­նե­լու, էլ չա­սած` դրա­կան արդ­յուն­քի մա­սով: Ու հի­մա Ա­լիեւն ու Էր­դո­ղա­նը, ա­սենք նաեւ Թ­րամ­փը, գու­մա­րած` այդ մի­ջանց­քի հաշ­վին է­ներ­գե­տիկ հար­ցեր լու­ծե­լու ծրագ­րեր ու­նե­ցող Եվ­րո­պան պետք է «գլուխ կոտ­րեն», թե հի­մա ինչ են ա­նե­լու: Եվ այն, որ այս ամ­բողջ թե­ւից Փա­շին­յա­նին ուղղ­ված տհաճ հար­ցեր են լի­նե­լու, դա ա­մե­նա­քիչն է:

ՄՈՍԿՎԱՆ ՈՒՆԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԼԾԱԿԸ

Մ­յուս կող­մից, նման է, որ Ռու­սաս­տա­նը եւս սկսում է առն­վազն ի գի­տութ­յուն ըն­դու­նել հա­յաս­տան­յան ընտ­րութ­յու­ննե­րի ներ­կա արդ­յունք­նե­րը` մտա­ծե­լով այս նոր ի­րա­վի­ճա­կում «ինչ ա­նե­լու» մա­սին: Մոսկ­վա­յից դեռ պաշ­տո­նա­կան գնա­հա­տա­կան կամ շնոր­հա­վո­րանք չկա: Դա նշա­նա­կում է, որ ռուս­նե­րը դեռ «պաու­զա­յի» վի­ճա­կում են` սպա­սե­լով վերջ­նա­կան արդ­յունք­նե­րին: Նախ, ինչ լու­ծում է տրվե­լու ԲՀԿ­–ի թե­մա­յին, եւ հա­վա­նա­կա­նութ­յու­նը մեծ է, որ ե­թե Նի­կո­լը գնա այդ ա­վանտ­յու­րան մին­չեւ վերջ ա­ռաջ մղե­լու տար­բե­րա­կին, ա­պա Մոսկ­վան կա­րող է նաեւ հա­յաս­տան­յան ընտ­րութ­յու­ննե­րը ոչ լե­գի­տիմ ճա­նա­չել: Ընդ ո­րում, նման գործ­նա­կա­նում ան­թա­քույց ակ­նարկ­ներ ՌԴ ԱԳՆ­–ից ար­դեն գա­լիս են: Այդ թվում` պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Զա­խա­րո­վա­յի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի տես­քով, թե` Հա­յաս­տա­նում խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րը « ու­ղեկց­վե­ցին իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից ընդ­դի­մութ­յան վրա ան­նա­խա­դեպ ճնշմամբ» եւ Արեւ­մուտ­քի ան­նա­խա­դեպ մի­ջամ­տութ­յամբ:

Իսկ թե ինչ կնշա­նա­կի, ե­թե Մոսկ­վան ոչ լե­գի­տիմ ո­րա­կի հա­յաս­տան­յան ընտ­րու­թյուն­նե­րը եւ դրա արդ­յուն­քում ստեղծ­ված իշ­խա­նութ­յուն­նե­րին, կա­րե­լի է կռա­հել: Ոչ լե­գի­տիմ իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ ա­մե­նա­քի­չը չեն խո­սում, ու դա, ե­րե­ւի, Նի­կոլն էլ է հաս­կա­նում, թե­կու­զեւ ել­նե­լով Զե­լենս­կուն Մոսկ­վա­յի կող­մից ոչ լե­գի­տիմ ճա­նա­չե­լու օ­րի­նա­կից: Իսկ ե­թե Մոսկ­վան դա­դա­րի Փա­շին­յա­նին ըն­դու­նել որ­պես լե­գի­տիմ ղե­կա­վար, ա­պա մեծ հարց է, որ նա, ինչ­պես հայ­տա­րա­րում էր, ընտ­րութ­յու­նն­երից հե­տո կգնա Մոսկ­վա եւ բո­լոր հար­ցե­րի շուրջ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ձեռք կբե­րի:

Ի­հար­կե, Նի­կո­լը նման ի­րա­վի­ճա­կում կա­րող է նաեւ իր հեր­թին հրա­ժար­վել Մոսկ­վա­յի հետ ա­մեն մի շփու­մից. Բե­լա­ռու­սի օ­րի­նա­կը գա­լիս է հու­շե­լու, որ նա նաեւ նման բա­նե­րի է ու­նակ: Միայն թե այդ դեպ­քում Հա­յաս­տա­նը միան­գա­մից բախ­վե­լու է այն քա­նա­կի եւ մասշ­տա­բի խնդիր­նե­րի, որ դրա ֆո­նին ե­լակ–­ծա­ղի­կի ար­գել­քի պատ­մութ­յու­նը ման­կա­կան խաղ կթվա: Կա­րո՞ղ է Փա­շին­յանն այդ բե­ռի տա­կից դուրս գալ իր «Ա­րեւ­մուտ­քը մեզ կօգ­նի» բա­նա­ձե­ւով. քիչ ի­րա­տե­սա­կան է:

Չ­նա­յած, կա­րե­լի է են­թադ­րել, որ այս բո­լոր հար­ցե­րով ներ­քին «բա­զար­ներն» այս օ­րե­րին ակ­տի­վո­րեն ըն­թա­նում են: Ընդ ո­րում, ո­րոշ ե­լա­կե­տա­յին փաս­տեր ակ­նար­կում են դրա­կան ըն­թաց­քի մա­սին: Նախ, Հա­յաս­տան վե­րա­դար­ձավ ՌԴ դես­պա­նը, ում, հի­շեց­նենք, «կոնս­ուլ­տա­ցիա­նե­րի հա­մար» կան­չել էին Մոսկ­վա: Հա­ջոր­դը. ռու­սա­կան քա­րոզ­չա­կան դաշ­տում հա­յաս­տան­յան թե­ման սկսել է նկա­տե­լիո­րեն թու­լա­նալ: Թե­րեւս բա­ցա­ռութ­յամբ ծայ­րա­հեղ ազ­գայ­նա­կան թե­ւից, ո­րը պա­հան­ջում է Հա­յաս­տա­նի հետ կա­պե­րը լիո­վին խզել: Բայց ե­թե դես­պա­նը վե­րա­դար­ձել է Հա­յաս­տան, նշա­նա­կում է, որ Մոսկ­վան, ազ­գայ­նա­կան թե­ւից ե­կող նման ծայ­րա­հեղ պա­հանջ­նե­րը «կա­խե­լով» Փա­շին­յա­նի գլխին, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դեռ դրա­կան դի­նա­մի­կա­յի սպա­սե­լիք­ներ ու­նի:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

­Խո­շոր հաշ­վով Նի­կո­լը Մոսկ­վա­յում ա­սե­լիք ու­նի: Թե` Հա­յաս­տա­նը ԵԱՏՄ­–ից, ան­գամ` ՀԱՊԿ­–ից դուրս չի ե­կել, ԵՄ գնալն ըն­դա­մե­նը հռե­տո­րա­բա­նութ­յուն է, քա­նի որ մեծ հարց է, թե եր­բե­ւէ տեղ կհաս­նե՞նք, իսկ ըն­դուն­ված օ­րենքն ըն­դա­մե­նը շատ հե­ռա­հար մատ­նան­շում է, եւ մեծ բան չա­սող, քա­նի որ ժո­ղո­վուրդն է այդ հար­ցը լու­ծե­լու: Վեր­ջա­պես կա­րող է մատ­նան­շել ա­ռեւտ­րաշր­ջա­նա­ռութ­յան այն մեծ ա­ճը, ո­րը կա Ռու­սաս­տա­նի հետ իր իշ­խա­նութ­յան գա­լուց հե­տո եւ ԵՄ­–ի հետ ան­կու­մը: Եվ այդ­պես շա­րու­նակ: Ու Նի­կո­լը պատ­րաստ է դրանք ներ­կա­յաց­նել, հաշ­վի առ­նե­լով, որ ե­րեկ եւս հաս­տա­տեց, որ Մոսկ­վա­յից հրա­վեր ու­նե­նա­լու դեպ­քում ան­պայ­ման կմեկ­նի, նաեւ, որ այդ այ­ցի մա­սով նախ­նա­կան փո­խըմբռ­նում ՌԴ նա­խա­գա­հի հետ ե­ղել է:

Ամ­բողջ հարցն այն է, թե Մոսկ­վան կցան­կա­նա՞ լսել այս հռե­տո­րա­բա­նութ­յու­նը: Հաշ­վի առ­նե­լով, որ դրա այ­լընտ­րան­քը Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի լիա­կա­տար խզումն է, ինչ­պես որ պա­հան­ջում է ռու­սա­կան ազ­գայ­նա­կան թե­ւը:

Երկ­րո­րոդ տար­բե­րա­կի դեպ­քում դեռ տե­սա­նե­լի չէ, թե Մոսկ­վան ինչ է շա­հում: Օ­րի­նակ, իս­րա­յել­յան հե­տա­խու­զութ­յան նախ­կին ղե­կա­վար, ռազ­մա­քա­ղա­քա­կան հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ Յա­կով Կեդ­մին գնա­հա­տել է հա­յաս­տան­յան ընտ­րութ­յուն­նե­րը եւ կար­ծիք հայտ­նել հե­տա­գա զար­գա­ցում­նե­րի մա­սին` նշե­լով. «Պու­տի­նը չի փրկի Հա­յաս­տա­նին հի­մա­րութ­յու­նից։ Միակ բա­նը, որ Հա­յաս­տա­նը կա­րող է ա­ռա­ջար­կել Արեւ­մուտ­քին, ռու­սա­ֆո­բիան է, բայց երկ­րի ազ­դե­ցութ­յունն այն­քան փոքր է, որ այն, հա­վա­նա­բար, չի վնա­սի ի­րե­նից բա­ցի որ­եւէ մե­կին»: Մի­գու­ցե: Միայն թե ա­վե­լի շատ իս­րա­յել­յան շա­հերն ա­ռաջ մղող Կեդ­մին նաեւ չի բա­ցատ­րում, թե ի՞նչ է լի­նե­լու Հա­յաս­տա­նի ոչն­չաց­ման դեպ­քում, ե­թե «Պու­տի­նը չփրկի»: Իսկ դա պարզ է. այս տա­րած­քը պար­զա­պես դառ­նում է թուրք­–ա­զե­րիա­կան, այն է` թյուր­քա­կան աշ­խար­հը վերջ­նա­կա­նա­պես միա­նում է` ձգվե­լով Ռու­սաս­տա­նի ողջ հա­րա­վա­յին գծով մեկ: Ի՞նչ է դա տա­լու Մոսկ­վա­յին. հաս­տատ ոչ մի լավ բան:

­Կարճ ա­սած, ե­թե էմո­ցիա­նե­րը մի կողմ ենք թող­նում, Մոսկ­վա­յի հա­մար, քա­նի դեռ նա ուկ­րաի­նա­կան խնդի­րը, հա­րավ­կով­կաս­յան ներ­կա ստա­տուս–ք­վոն պահ­պա­նե­լը միակ տար­բե­րակ է: Ա­ռա­վել եւս, երբ, կրկնում ենք, Փա­շին­յա­նի մոտ կան դիր­քա­յին էա­կան սահ­մա­նա­փա­կում­ներ: Այ­սինքն, ինչ­–որ ար­տա­ռոց ցնցում­նե­րի սպա­սել ե­րե­ւի պետք չէ, ե­թե միայն Ի­րա­նի հետ կապ­ված կտրուկ տե­ղա­շար­ժեր չլի­նեն: 

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68370 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանանԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված