Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Որոշ քաղաքական ուժերի «տունը կռիվ է ընկել»

Ներքաղաքական

Որոշ քաղաքական ուժերի, ավելի կոնկրետ՝ 2026 թվականի համամասնական ընտրություններում մասնակցած, սակայն անցողիկ շեմը չհաղթահարած մի շարք կուսակցությունների «տունը կռիվ է ընկել»:

Բանն այն է, որ նրանք իրար մեջ չեն կարողանում կիսել ֆինանսական ծախսերը, որոնք այդպես էլ  չկարողացան հետ բերել: Դե հասկանալի է` ինչ մեծ գումարների մասին է խոսքը՝ պաստառ, բուկլետ, պետական մուծումներ, վերջապես մեքենայի վառելիք, որպեսզի քարոզարշավ իրականացվի, սնունդ, թուղթ ու գրիչ: Ֆինանսական ճգնաժամը որոշների մոտ հասել է այն աստիճանի, որ անգամ պարտք են վերցրել հարազատ- բարեկամներից, ընկեր-սանիկներից։

Այս առումով՝ 2 տոկոսի շեմը հաղթահարած 6 քաղաքական ուժի՝ 4 կուսակցություն (ՔՊԿ, ԲՀԿ, ՄիԹԿ, ՀՇՊԿ) եւ 2 դաշինք («Ուժեղ Հայաստան», «Հայաստան»), բախտները բերել է՝ նրանք  5 տարի շարունակ պետական բյուջեից կստանան ֆինանսավորում:

Հիշեցնենք, որ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ ընդհանուր առմամբ 105 մլն դրամ ընտրագրավի գումար հետ չի վերադարձվի օրենքով սահմանված 4 տոկոսի շեմը չհաղթահարած 14 կուսակցություններին եւ կփոխանցվի ՀՀ պետական բյուջե:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ