Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Աշոտյանի դուխը տեղն է. Հայկ Մամիջանյան

Ներքաղաքական

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվել է մեկ ամսով։ Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Քննչական կոմիտեն հայտնել էր հերթական սին մեղադրանքով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման դեպքերով յոթ անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում կայացնելու մասին։ Թե ինչպես է իրեն զգում այս պահին Աշոտյանը, «Իրավունք»-ը հետաքրքրվեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻՑ:

— Պարոն Մամիջանյան, որեւէ տեղեկություն ունե՞ք, թե ինչ վիճակում է Արմեն Աշոտյանը։

— Как в тюрьме։ Ամենայն հավանականությամբ, արդեն պետք է, որ կարանտինից տեղափոխված լինի բանտախուց: Ուղղակի, տեսակցությունները փակ են, նույնիսկ` պատգամավորների համար: Իհարկե, փաստաբանի միջոցով տեղեկանում ենք։ Լավ է, դուխը տեղն է։

Հիշեցնենք, որ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը պատմել էր, որ մինչեւ գիշերվա 2-ը նրանք՝ ինքն ու Աշոտյանը, ուղիղ եթերում են եղել, հետո բաժանվել են: Այնուհետ գիշերը՝ժամը 4-ին խոսել են իրար հետ ու առավոտյան արդեն իմացել է, որ ձերբակալել են Աշոտյանին։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ