Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

«Հրապարակ». Օրակարգային թիվ մեկ հարցը շարունակում է մնալ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ի ընտրություններից հետո օրակարգային թիվ մեկ հարցը շարունակում է մնալ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը: Ճիշտ է երեկ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ այսօր դիմելու են ԿԸՀ ընտրությունները չեղարկելու պահանջով, բայց լուրեր կան, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանում» կողմ են մանդատնեը վերցնելուն, հատկապես՝ եթե ԲՀԿ-ն վերահաշվարկի արդյունքում անցնի խորհրդարան։

Մեզ ասացին, որ մինչ երեկ երեկո Սամվել Կարապետյանի հետ ապագա ֆրակցիան այդ հարցով քննարկում չի ունեցել: Ասացին, որ ընդհանրապես ընտրություններից հետո ապագա պատգամավորները դեռ չեն հանդիպել Կարապետյանի հետ, բացառությամբ՝ Նարեկ Կարապետյանի եւ հատուկենտ անձանց։ Պատգամավորության թեկնածուները կողմ են խորհրդարան գնալուն, բայց Կարապետյանի տեսակետը դեռ հայտնի չէ: Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքում էլ են հակված՝ օգտվելու ոչ լեգիտիմ իշխանության թույլ դիրքերից` վերցնելով մանդատները: Փաստարկն այն է, որ գուցե ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հնարավորություն ստեղծվի:

Բացի այդ, մանդատ չվերցնելը լուծում չէ, եւ դա պարզ երեւում է Վրաստանի օրինակով, որտեղ ընդդիմությունը Եվրոպայի հուժկու աջակցության պարագայում, մանդատները չվերցրեց, բայց դա ոչ մի ազդեցություն չունեցավ իշխող կուսակցության եւ կառավարության վրա: Այդուհանդերձ, վերջնական եւ միասնական որոշումը երկու խմբակցությունները «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքները, կայացնելու են համատեղ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ