Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել

Քրեական

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Բացատրական աշխատանքի հիմքում նաև հորդորն է՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքն է գրանցվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։

Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արթիկ-Նոր Կյանք ճանապարհի հարակից ջրատարների մոտ։ Բաժնից մեկնած օպերատիվ խումբը քաղաքացու նշած վայրում հայտնաբերել է գնդացիր, գնդացրի շղթա՝ լիցքավորված 25 փամփուշտով, լիցքավորված պահեստատուփով «Մակարով» տեսակի ատրճանակ, «Ջ-1» տեսակի մարտական նռնակ՝ պայթուցիչներով, 7,62 մմ տրամաչափի 100 փամփուշտ։

Զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Աշոցքի բնակիչ 31-ամյա երիտասարդը բաժին է ներկայացրել 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան և 7,62 մմ տրամաչափի 67 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին։

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման միջոցառումներն ու կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքը շարունակվում է առավել հետևողականությամբ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ