Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա

«Հրապարակ»․ Ադրբեջանում անհանգիստ են

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռ ճշտվում են, ու պարզ չէ՝ ԲՀԿ-ն կանցնի խորհրդարան, թե՝ ոչ, սակայն մի բան փաստ է, որ, անկախ փոփոխություններից, ՔՊ-ն չունի եւ չի ունենալու սահմանադրական մեծամասնություն, հետեւաբար, չի կարող մենմենակ կատարել Բաքվի տնային առաջադրանքը` Սահմանադրությունը փոխելու, հանրաքվե անելու վերաբերյալ։

Այս փաստն անհանգստություններ է առաջացրել Ադրբեջանում, ավելին` խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Բաքվի լրատվամիջոցներում արդեն էյֆորիան պակասել է, եւ անդրադարձներ կան այն մասին, որ Փաշինյանի խոստացած խաղաղության պայմանագիրը կարող է «գրվել սառույցին»։

«Այժմ, առանց սահմանադրական փոփոխությունների, Փաշինյանը չի կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Բաքվի հետ եւ կարող է միայն որոշակի քայլեր ձեռնարկել առեւտրի եւ տրանսպորտի ոլորտներում»,- գրում են որոշ ադրբեջանցի վերլուծաբաններ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ