Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ԲՀԿ-ն ԱԺ կանցնի՞

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ հետ: Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ նա ընդգծեց, որ սա խայտառակություն է:

— Միայն այն ոդիսականը, որի մեջ նետել են «Բարգավաճ Հայաստանին», կարծես թե բավական է, որպեսզի հստակ հասկանանք, թե ինչ խուլիգանություն է կատարվում: Ասեմ ավելին` ընդամենը 4 ընտրատարածքում ստուգում ենք իրականացրել, արդեն 120 ձայն, միայն այդ տարածքներից ենք հավաքել: Փաստորեն, կոծկել էին մեր ձայները: Այսինքն` մեր ձայները փորձում էին չհաշվել: Պետք է շատ հստակ ու լավ հասկանալ, ինչպես նաեւ պատկերացնել, թե ինչ ծավալի կարող են հասնել այդ ընտրախախտումները:  Մնացած գնահատականներից թերեւս զերծ մնամ, հաշվի առնելով իրավիճակի սրությունը, բայց այո, կրկին համոզվում եմ, որ հայ ազգի ամենաուժեղ նկարիչը Մարտիրոս Սարյանն է:

— Ի՞նչ եք պատրաստվում անել, ինչպիսին են լինելու Ձեր հետագա քայլերը:

— Մենք քննարկումների մեջ ենք, ու դեռեւս առաջ չեմ անցնի, սակայն ինչպես նախօրոք հայտարարել էինք, մենք ունենք մեր քայլերի տրամաբանությունը, եւ գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ յուրաքանչյուր զարգացումներին պատրաստ էինք՝ նաեւ նմանատիպ: Այսինքն` չի կարելի ասել, որ մենք կանգնեցինք անակնալի առջեւ:

— Քանի՞ ձայն է հարկավոր, որպեսզի անցողիկ 4 տոկոսը լրացնեք:

— 50-60 ձայն, ու արդեն լրացրել ենք: Բայց մեր խնդիրը ձայների լրացումը չէ, մեր խնդիրը բոլոր ձայների հետեւից գնալն է: Ըստ էության, անցել ենք ԱԺ, սակայն կարեւոր է նաեւ հետագա գործողությունների ընթացքը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ