Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Կարապետյանի «անհեթեթ» պատասխանը

Ներքաղաքական

«Իրավունք»-ը շարունակում է պարզել ընտրությունների վերաբերյալ մասնակցած քաղաքական ուժերի գնահատականները, այդ թվում՝ իրենց ձախողումների վերաբերյալ: Այս անգամ մեր զրուցակիցը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցություն անդամ եւ պատգամավորի թեկնածու ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ է:

—Պարոն Կարապետյան, ձեր քաղաքական թիմը ընտրություններում բացարձակ պարտություն գրանցեց։ Ինչո՞վ էր դա պայմանավորված:

—Ի՞նչ է նշանակում բացարձակ պարտություն։

— Անգամ անցողիկ շեմը չհաղթահարեցիք։ Դա ինչո՞վ է պայմանավորված:

— Ժողովրդի ընտրությամբ։

—Այսինքն՝ ժողովուրդը Հայկ Մարությանին չի՞ վստահում։

— Եկեք դադարեցնենք էս խոսակցությունը, կարծում եմ՝ անհեթեթ հարց եք տալիս, ներողություն եմ խնդրում։

Այսքանով ավարտվեց «Իրավունք»-ի եւ Կարապետյանի զրույցը: Մնում է պարոն Կարապետյանին ասել, որ անհեթեթ է ոչ թե լրագրողի ուղիղ հարցադրումը, այլ՝ հենց իրենց քաղաքական ուժի ցուցաբերած պահվածքը, անհեթեթ են այն ներկայացումները, որին ողջ նախընտրական շրջանում ականատես է եղել ընտրողը: Անհեթեթ է լինել քաղաքականության մեջ եւ սուր հարցերի հանդեպ խավարասերի հոգեբանություն գործածել: Եվ ամենակարեւորը` անհեթեթ է ընդդիմադիր ձայներ փոշիացնելը, սուտ ընդդիմություն խաղալը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ