Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C Ով է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտեն Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ Ռուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ) Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանը շարունակում է զինվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից՝ «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել

Առողջ բանականությունը հուշում է, որ այս ընտրություններում մի բան այն չէր. Պողոսյան

Ներքաղաքական

Ընտրություններից հետո քաղաքական դաշտում շարունակվում են քննարկումները թե՛ քվեարկության ընթացքում արձանագրված խախտումների, թե՛ ընդդիմության հետագա քայլերի շուրջ։ Արդյո՞ք քաղաքացիներն իրենց ձայնը տվել էին պարզապես իշխանության որոշումների վրա ազդելու համար, թե՞ ակնկալում էին խոստացված քաղաքական փոփոխությունները։ Այս եւ հետընտրական զարգացումներին առնչվող այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է քաղաքագետ, Քաղաքագիտության եւ դիվանագիտության հանրային դպրոցի դասախոս ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ։

— Պարոն Պողոսյան, ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը պնդում են, թե ընտրություններն անցել են խախտումներով: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ես` որպես փորձագետ, որպես քաղաքական գիտություններով զբաղվող մարդ եւ որպես ՀՀ քաղաքացի, կարող եմ վերջնական դատողություններ անել ընդդիմադիր ուժերի հայտարարություններից հետո: Այն ուժերի, որոնք մասնակցել են ընտրություններին, եղել են տեղամասերում, որոնց նկատմամբ կիրառվել կամ չեն կիրառվել ճնշումներ: Քանի որ մի բան է, երբ մենք փորձագիտական դաշտում հայտարարում կամ կարծիք ենք հայտնում ընտրությունների կեղծման, արդարության կամ ոչ արդարության մասին, եւ այլ է, երբ ընդդիմադիր ուժերը հայտնում են այլ տեսակետ: Հետեւաբար, այս պարագայում, գոնե որ ունենանք փաստարկային կարծիք, պետք է ունենանք ընդդիմադիր ուժերի հայտարարությունները, հատկապես խորհրդարան անցած եւ այն ուժերի, որոնք պարբերաբար բարձրաձայնել են, որ իրենց նկատմամբ եղել են ճնշումներ, իրենք գտնվել են անհավասար պայքարի մեջ: Այդ ժամանակ նոր կարելի է դատողություններ անել:

— «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն իսկ հայտարարում է այդ մասին եւ անգամ հրապարակել է տվյալներ, որ չեն հաշվել իրենց ձայները:

— Որքանով ես տեղյակ եմ, որոշ ընտրատեղամասերում եւս պետք է վերանայումներ լինեն: Այդ պատճառով մեզ ողջ պատկերն է հարկավոր: Բնականաբար, ընտրակեղծիք եղել է, եւ առողջ բանականությունը հուշում է, որ այս ընտրություններում մի բան այն չէր: Իհարկե, օգտագործվել է վարչական ռեսուրսներ, որոնք տեսել ենք: Սակայն այս պարագայում դարձյալ պետք է լինի ընդդիմադիր ուժերի վերջնական հայտարարությունը:

Որպես քաղաքացի՝ մենք կարող ենք խոսել կեղծիքների, ոչ արդար եւ ոչ մրցակցային պայմանների մասին, բայց որպես մասնագետ, կարծում եմ՝ պետք է ունենանք ամբողջական պատկեր:

— Ամեն դեպքում, այսքան տվյալներն էլ ունենալով հանդերձ՝  «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը մոտավորապես հասկացնել տվեց, որ գնալու են ԱԺ եւ թույլ չեն տալու, որ իշխանությունը դատավոր կամ դատախազ նշանակի: Այսինքն՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ամեն ինչից անկախ գործարար Սամվել Կարապետյանի թիմը մանդատ կվերցնի՝ հաշվի չառնելով կեղծիքներն ու խախտումները: Մի՞թե մանդատը վեր է ամեն ինչից:

— Կարծում եմ, որ դա քաղաքական ուժերի հիմնավորված ու տրամաբանված որոշումը պետք է լինի: Քանի դեռ չունենք վերջնական պատկեր, արդյոք ԲՀԿ-ն անցնելու է խորհրդարան, թե՝ ոչ, դժվար է ասել, որովհետեւ առանց ԲՀԿ-ի՝ նրանք չեն կարողանալու իրենց պատկերացրած խոչընդոտը լինել: Բայց մյուս կողմից արդար է խոսել քաղաքացիների մղումների մասին: Արդյոք քաղաքացիների  մեծամասնությունը իրենց քվեն տվել են, որպեսզի տվյալ ուժը խոչնդոտի դատավորի, դատախազի նշանակմանը, թե՞ քաղաքացին քվե է տվել, որպեսզի իրենք հասնեն այն հանգուցալուծմանը, որը խոստացվել է:

Գաղափարական առումով ինչպիսի՞ գաղափարախոսություն են առաջարկել, որ կարելի կլիներ քվե տալ: Բայց ես, որպես քվեարկողներից մեկը, բնականաբար, իմ քվեն տվել եմ այն պայմանով, որ տվյալ կամ մեկ այլ ուժ խոստացել է իշխանության փոփոխություն: Երբ չկա իշխանության փոոփոխություն, բնականաբար, ես որպես ընտրող, կհամարեմ, որ իմ ձայնը չի ծառայել իր բուն առաքելությանը:

— Փաստորեն, եթե այսպես շարունակվի, կստանանք նախորդ տարիների պատկե՞րը՝ իշխանությունը նույնն է, ընդդիմություն էլ նրա աշխատողը…

— Այս պարագայում կարծում եմ՝ դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ դեռեւս չկա վերջնական որոշում: Ձեր հիշատակած Նարեկ Կարապետյանի հայտարարության հետ կապված, որը վերջնական դիրքորոշում չէ, կնախընտրեմ սպասել, ամեն դեպքում, վերջնական դիրքորոշումների, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի: Եվ նաեւ հասկանանք՝ վերջապես ԲՀԿ-ն անցնելո՞ւ է խորհրդարան, թե՝ ոչ:

— Այնուհանդերձ, եթե վերցնենք ներքաղաքական իրավիճակը, ապա ի՞նչ փոփոխություն  սպասենք Հայաստանում:

— Այն կոնֆիգուրացիան, որը «Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է ձեւավորել, դա, ըստ էության, նախորդ քաղաքականության շարունակությունն է: Այսինքն՝ որպես այդպիսին, որակյալ փոփոխություն ակնկալելն անիմաստ զբաղմունք է:

— Իսկ բացասական առումո՞վ. վերջերս կրկին խոսակցություններ են շրջանառվում Տիգրանաշենի հանձնման հետ կապված: Ի՞նչ սպասենք:

— Այդ առումով նրանք նույնիսկ չեն թաքցրել եւ պարբերաբար խոսել են, որ իրենց իշխանության գալու եւ սահմանադրական մեծամասնություն լինելու պարագայում անկլավների հարցն էլ է քննարկվելու, եւ իրենք պատրաստ են այն տարածքները, որոնք ըստ իրենց ՀՀ տարածք չէ, վերադարձնել: Այնպես որ, նրանք այդ մասին բաց հայտարարել են եւ որպես անակնկալ՝ փոփոխություն չկա:

— Ժողովուրդն ունի մտավախություն, որ կկրկնվի նախորդ Ազգային ժողովի գումարման ընդդիմության աշխատանքը: Ի՞նչ անի ժողովուրդն այս դեպքում:

— Ես կարծում եմ՝ ժողովուրդը քանի որ ինքն է քվեներ տվել տվյալ ընդդիմությանը, նա էլ պետք է որոշում կայացնի՝ նա պատվիրակո՞ւմ է տվյալ ընդդիմությանը, այդ աշխատելաոճին կո՞ղմ է, թե՝ ոչ: Եթե՝ ոչ, ապա պետք է դա ինչ-որ կերպ արտահայտի:

— Փողոցային պայքարո՞վ:

— Փողոցային պայքար կլինի, այլ խողովակներով կլինի, չգիտեմ: Կարեւորը, որ այդ ձայնը հասնի այն ուժին կամ այն սուբյեկտին, որը հանձն է առել այդ ձայները կապիտալիզացնել եւ հասնել փոփոխության:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°CՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց դատարան իր գործով հերթական նիստինՈվ է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտենԷրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԵՄ դիտորդները եկել են Շաքի գյուղ, ուր երեկ բռնել էին հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցունՀամոզված եմ` բացատրություն չի էլ լինի, թե իրականում ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը. Շիրազ ԽաչատրյանԵրեխաները դպրոցից եկել, տեսել են ադրբեջանցին իրենց տանը նստած է, երևի զամոկը ջարդել էր, մտել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amԱյլ տեղ գումար չկա՞ր. թաղման նպաստը կտրում եք, թոշակները 1000 դրամով ավելացնում. հարց՝ պաշտոնյայինՓաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում. Արտակ ԶաքարյանBloomberg. Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կորուստները 2026-ինԱդրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ ՀաջիևԱդրբեջանցու կողմից վիրավորում ստացած սիսիանցի կնոջ վիճակը կայուն էՀոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ2027-ից պոլիէթիլենային տոպրակները կարգելվեն․ համայնքներին ներկայացվել են նոր պահանջներըՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակՌուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ)Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԱդրբեջանը շարունակում է զինվել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված