Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ռուսաստանը պետք է փոխի Հայաստանի հանդեպ ռազմավարությունները. Արամ Սաֆարյան

Ներքաղաքական

ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական մեկնաբան Արամ Սաֆարյանը, մեկնաբանելով անցած ընտրությունները եւ ինչպես դա կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը, ասաց.

-Ես կարծում եմ, որ այս ընտրությունները բազմաթիվ առումներով աննախադեպ էին հայ իրականության մեջ: Եւ դեռեւս ուսումնասիրելու, հասկանալու շատ բան կա առջեւում: Ընտրություններից մեկ շաբաթ առաջ փորձագետների, սոցիոլոգների, դիտորդների շրջանում կար տպավորություն, որ իշխանական թեւը եւ ընդդիմադիր հիմնական երեք-չորս կուսակցությունները  ունեն մոտավորապես հավասար էլեկտորալ պոտենցիալ: Բայց ընտրությունները ցույց տվեցին, որ դա այդպես չէ: Ռուսաստանի հետ դաշնակից հարաբերությունների կողմնակից հիմնական երեք քաղաքական ուժերը կրել են ծանր պարտություն: Եւ նրանք շատ ավելի քիչ ձայն են հավաքել, քան սպասվում էր ընտրական մարաթոնի նախօրյակին:  Այս պայմաններում, կարծում եմ, որ բոլոր կողմերը ուսումնասիրում են  հետագայում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների օրակարգը ձեւակերպելու հնարավորությունները: Հասկանալի է, որ Ռուսաստանը պետք է փոխի Հայաստանի հանդեպ ռազմավարությունները` ելնելով այն իրողությունից, որ մոտակա տարիներին նա գործ է ունենալու ՔՊ-ի հետ, որը հաղթել է 2026 թվականի ընտրություններում: Մենք` ԵՊՀ-ի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնում մեր փորձագետների, մեզ հետ համագործակցող ճանաչված գիտնականների եւ մտավորականների հետ մոտակա տասը օրվա ընթացքում փորձելու ենք ամփոփել հայ-ռուսական հարաբերություններում վերջին ամիսների ընթացքում կուտակված կնճիռների ամբողջ ծավալը եւ հասկանալ` ինչպես են հաղթահարվելու այդ մարտահրավերները, եթե Հայաստանը ցանկություն հայտնի պահպանելու  լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Կարծում եմ, սա անվերապահ ճշմարտություն է,  եւ մենք հունիսի 20-ին կտեսնենք, թե ինչպես իր առաջին պաշտոնական այցերից մեկով  Հայաստանի ընտրված վարչապետը կայցելի Մոսկվա եւ կսկսի նոր փուլի բանակցությունները: Ես կարծում եմ, որ մենք այս այցի նախօրեին հնարավորություն կունենանք ամբողջացնելու այն օրակարգերը, որոնք այսօր հրատապ լուծման կարիք ունեն Հայաստանում իշխանությունը պահպանած քաղաքական ուժի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության միջեւ:

 

Զարուհի Բաբուխանյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ