Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին Բանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուր Ուկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York Times Կիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոնները Սարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնում Օրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդում Շուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Երբ կորուստն ու ցավը խլում են անգամ բառերը. «Զուլալին» հուզեց հանդիսատեսին

Մշակութային

Պարոնյան թատրոնում կայացավ ռուսաստանաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն հոգեբանական դրամայի պրեմիերան։ Ներկայացումը պատմում է մարդկային կորստի, ցավի, լռության և վերապրման մասին՝ փորձելով պատասխանել հարցին, թե ինչպես շարունակել ապրել, երբ ցավը խլում է անգամ բառերը։

Բեմադրության առանցքում այն գաղափարն է, որ տարիների տառապանքն ու ներքին խեղվածությունը հաղթահարելու համար երբեմն բավական է նույնիսկ ցորենի հատիկի չափ գթասրտությունը։ Ներկայացման բեմականացումն ու բեմադրությունն իրականացրել է Գայանե Անդրասյանը։ Բեմի և զգեստների նկարիչն է Սուսաննա Հախվերդյանը։ Ներկայացման մեջ խաղում են Ռայա Հովհաննիսյանը, Միլենա Ավանեսյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, Սերգեյ Ոսկանյանը, Վազգեն Մկրտչյանը, Իշխան Ղարիբյանը և Արման Սիմիկյանը։

16+ տարիքային սահմանափակում ունեցող ներկայացումը ցուցադրվեց «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում՝ մեկտեղելով թատերասեր հանդիսատեսի լայն շրջանակ։ «Զուլալին» հերթական փորձն է բեմարվեստի լեզվով խոսելու մարդկային ցավի, ներողամտության և հոգևոր վերածննդի մասին՝ հանդիսատեսին մղելով խորհելու կյանքի ամենաբարդ փորձությունների և դրանց հաղթահարման ուղիների շուրջ։

Բեմադրող ռեժիսոր Գայանե Անդրասյանը պատմեց. «Միտքը ծնվեց այն ժամանակ, երբ փնտրում էի հայկական ժամանակակից ստեղծագործություն՝ բեմադրելու համար։ Տարբեր գործեր էի ուսումնասիրում, և այդ ընթացքում բոլորովին պատահական հանդիպեցի «Զուլալիին»։ Գրքի տոնավաճառի ժամանակ այն հայտնվեց ձեռքիս, և հենց առաջին նախադասությունը, որ կարդացի, ինձ գրավեց։ Այդ պահին հասկացա, որ անպայման ցանկանում եմ բեմադրել այդ ստեղծագործությունը։ Այդպես էլ ծնվեց բեմադրության գաղափարը։

Ինչ վերաբերում է ստեղծագործական ընթացքին, ապա դեռևս փորձերը չսկսած՝ արդեն հստակ պատկերացնում էի դերասանական կազմը։ Ի սկզբանե ընտրել էի հենց այս դերասաններին, և հետագայում որևէ փոփոխություն չի եղել։ Աշխատանքն ընթացել է շատ ներդաշնակ և արդյունավետ մթնոլորտում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Պարոնյան թատրոնի տնօրինությանը, որի աջակցությամբ ամբողջ գործընթացը կազմակերպվեց շատ սահուն և հանգիստ։ Շնորհակալ եմ նաև դերասաններին՝ նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար։ Ամբողջ ստեղծագործական աշխատանքի ընթացքում մենք որևէ լուրջ դժվարության կամ ստեղծագործական խնդրի չենք բախվել»։

Զուլալիի դերակատար Միլենա Ավանեսյանը խոստովանում է. «Իրականում համաձայնեցի, որովհետև վստահում էի Գայանեին որպես ռեժիսորի։ Սա արդեն մեր չորրորդ համատեղ աշխատանքն է, և անկեղծ ասած՝ մեր չորս աշխատանքներից ամենասիրելին հենց սա է։ Գայանեի գաղափարով վարակվեցի դեռ այն ժամանակ, երբ նա ներկայացրեց, թե ինչ է ուզում անել։ Նրա տեսլականն այնքան համոզիչ էր, որ միանգամից համաձայնեցի՝ առանց որևէ երկմտանքի։ «Զուլալին» ինձ շատ բան սովորեցրեց։ Ամենակարևորը՝ սովորեցրեց ավելի խորությամբ զգալ։ Զուլալին չի խոսում, և այդ պատճառով իր բոլոր ապրումներն ու զգացմունքներն արտահայտում է ժեստերով, հայացքով և հույզերով։ Աշխատելով կերպարի վրա՝ ես, որպես Միլենա, հասկացա, որ միշտ չէ, որ անհրաժեշտ է ամեն ինչ բառերով ասել։ Երբեմն բավական է պարզապես զգալ, և դա կարող է շատ ավելի խորն ու գեղեցիկ լինել, քան խոսքը։ Չխոսող կերպար մարմնավորելը դերասանի համար ամենաբարդ խնդիրներից մեկն է։ Երբ ունես տեքստ, կարող ես զգացմունքներդ փոխանցել խոսքի միջոցով, իսկ երբ խոսք չկա, ստիպված ես այլ միջոցներ գտնել՝ կերպարը կենդանի դարձնելու համար։ Այդ պատճառով փորձում էի ուսումնասիրել մարդկանց, ովքեր տարբեր պատճառներով չեն խոսում, հասկանալ, թե ինչպես են նրանք արտահայտում իրենց հույզերն ու մտքերը։ Փորձել եմ այդ ամենը փոխանցել կերպարի միջոցով, և կարծում եմ՝ ինչ-որ չափով ստացվել է։ Ամեն դեպքում, դա արդեն հանդիսատեսի գնահատելու հարցն է»։

Զուլալիի որդու՝ Նազարոսի դերակատար Վազգեն Մկրտչյանն ասաց. «Ինձ համար ցանկացած դեր պատասխանատու աշխատանք է։ Կարևոր չէ՝ ներկայացումը մանկական է, մեծահասակների համար է, ինչ ժանրի է կամ որքան մեծ ու ծավալուն է դերը։ Յուրաքանչյուր կերպար ունի իր պատասխանատվությունը, և ես միշտ այդպես եմ մոտենում աշխատանքիս։ Եթե խոսեմ այն մասին, թե ինչ է ինձ սովորեցրել այս ներկայացումը, ապա կպատասխանեմ իմ տեսանկյունից՝ այն, թե ինչպես եմ ես ընկալել կերպարիս և նրա գործունեությունը ստեղծագործության մեջ։ Իմ կարծիքով, ներկայացումը ցույց է տալիս, որ երբեմն որևէ խնդրի կամ կոնֆլիկտի լուծումը կարող է ծնվել այնպիսի իրադարձությունից, որը առաջին հայացքից միայն բացասական կամ անընդունելի է թվում։ Գործի ընթացքում տեսնում ենք, որ որոշ ողբերգական և ցավոտ դեպքեր հետագայում բերում են այնպիսի փոփոխությունների, որոնք մարդկանց կյանքում նոր շրջափուլ են բացում։ Օրինակ՝ այն իրադարձությունը, որը սկզբում ընկալվում է որպես ծանր և անթույլատրելի արարք, հետագայում դառնում է Նազարոսի ծննդի պատճառը։ Իսկ Նազարոսի ներկայությունն իր հերթին նոր շունչ ու կյանք է վերադարձնում ընտանիքին։ Ինձ հենց այդ հակադրությունն էր հետաքրքիր՝ ինչպես կարող են ամենածանր փորձությունները երբեմն դառնալ փոփոխությունների և վերածննդի մեկնակետ։ Նույնը կարելի է տեսնել նաև մյուս դրվագներում․ առաջին հայացքից բացասական կամ ցավալի թվացող իրադարձությունները հաճախ ավելի խորքային ազդեցություն են ունենում և փոխում մարդկանց ճակատագրերը։ Ահա սա էր այն հիմնական միտքը, որն ինձ հատկապես հետաքրքրել և մտածելու տեղիք է տվել»։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանովՎերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին». հերոսի հոր` Արտակ Հովհաննիսյանի գրառումըՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ինԵթե Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Матушка земля»-ն երգի՝ կլուծի ՌԴ-ի հետ խնդիրները. Սամվել ԿարապետյանՔաղբանտարկյալները՝ ըստ հարցմանՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված