Սեմյոն Բաբայանը պատասխաններ է պահանջում ԿԳՄՍ նախարարությունից Ով է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, սակայն այդ ընթացքում չի դադարեցնի պատերազմը Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Հուսիթները 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ խոցել են Սաուդյան Արաբիայի Արևելք-Արևմուտք նավթատարը «Զապորոժստալին» հասցվել է ամսվա մեջ երրորդ՝ վճռական հարվածը Թրամփը չի օգնի Սաուդյան Արաբիային հուսիթների դեմ պայքարում Ու թող աշխարհում ոչ մի երեխա երբեք առիթ չունենա իր հայրիկի համար ծաղիկներ գնելու. Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին Բույղարիայում պայթել է Ուկրաինային զենք մատակարարող խոշոր պահեստային համալիրը Նիկոլը բնում է ոչնչացնում նախկին թիմակիցներին, էդ ես եմ Ձեզ ասում․ Աղազարյանը՝ Հայկ Սարգսյանի շուրջ հնարավոր զարգացումների մասին

Մի քանի օրվա ընթացքում հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել. Աղասի Թավադյան

Հանդիպում

Կառավարության հունիսի 4-ի նիստում ընդունված որոշմանբ՝ հունիսին ՀՀ–ից արտահանվող ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողները որոշակի փոխհատուցում կստանան։
Կառավարության մեկ այլ որոշմամբ կփոխհատուցվեն դեպի ԵՄ, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ հայկական արտադրության ապրանքների մաքսատուրքերը։

Տնտեսագետ Աղասի Թավադյանի գնահատմանբ, սակայն.

-Մինչ կառավարության խոստացած փոխհատուցումը կհասնի արտահանողներին ու արտադրողներին, արտահանվող ապրանքը կփչանա: Փոխհատուցումները նախատեսված են արագ փչացող այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են ելակը, լոլիկը, պղպեղն ու ծաղիկը, հետևաբար, ամեն ինչ պետք կլինի կազմակերպել ամենասեղմ ժամկետներում։ Իսկ դա այնքան էլ հեշտ չէ։ Նույնիսկ եթե մաքսատուրքերը փոխհատուցվում են՝ դեպի ԵՄ արտահանման շուկան ձևավորված չէ, մեր ապրանքների համար լոգիստիկ կապեր և պայմանավորվածություններ եվրոպական շուկայում դեռ ձևավորված չեն։ Տևական ժամանակ է անհրաժեշտ, մինչև այդ գործարար կապերը հաստատվեն, և մինչև այդ ամենն արվի, մեծ հավանականությամբ արագ փչացող ապրանքները կփչանան։ Բացի մաքսատուրքերից, որ կառավարությունը խոստանում է փոխհատուցել, կան նաև լոգիստիկ ծախսեր, ԵՄ–ում կա նաև բյուրոկրատիա, ստանդարտացման երկարատև գործընթաց։

Եթե նույնիսկ ենթադրենք՝ մեր լոլիկի մաքսատուրքը հանվում է, նաև այլ հարցեր են առաջանում։ Առաջին հերթին` փաստ չէ, որ մեր լոլիկը համապատասխանում է ԵՄ ստանդարտներին, 2-րդը՝ տրանսպորտային ծախսերն այնքան մեծ կարող են լինել, որ մինչև ապրանքը հասնի ԵՄ շուկա, լոլիկի ինքնարժեքն այնքան կավելանա, որ այն այլևս մրցունակ չի լինի, և 3-րդ՝ մինչև ԵՄ շուկա հասնելը լոլիկը կարող է փչանալ։ Իսկ քանի որ ԵՄ–ի հետ չկան գործող առևտրային կապեր, այնտեղ հասած լոլիկի իրացման հարցն էլ դեռ մեծ կասկածի տակ է։

Տնտեսագետի պնդմամբ.

-Հայկական ապրանքը ԵՄ չի արտահանվում ոչ միայն մաքսատուրքերի պատճառով. բազմաթիվ այլ խոչընդոտներ կան։

Բացի այդ, ընտրություններից օրեր առաջ ընդունված որոշումը ընտրություններից հետո կարող է նույնիսկ չկիրառվել։ Իրավիճակը շեշտակիորեն կարող է փոխվել ընտրություններից հետո, և ՌԴ–ում կարող է արագորեն իրավիճակը փոխվել, և փոխհատուցումը տեղ չհասնի` այն տեսանկյունից, որ այս մի քանի օրվա ընթացքում հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել։ Իսկ ՌԴ–ի հետ այդ կապերը տարիներով անխափան գործել են։ Նկատեմ, որ արտաքին եվրոպական վեկտորի ջատագով իշխանությունների օրոք ԵՄ շուկա արտահանումները խրախուսելու ուղղությամբ որևէ գործուն քայլ չի ձեռնարկվել։ Հակառակը` 2018 թ․ից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ գրեթե 5 անգամ աճել է, իսկ դեպի ԵՄ` 1․5 %-ով կրճատվել։

Այսինքն՝ քաղաքական հայտարարություններին հակառակ գործող իշխանության օրոք Ռուսաստանի հետ կապը է՛լ ավելի է ամրապնդվել։ Եվ այս պահին մեզ համար ավելի ցավոտ կլինի ռուսական շուկայից հրաժարվելը, քան կարող էր լինել դեռևս 2018 թ․-ին։ Կառավարության վարած ընդհանուր քաղաքականության միտումից կառավարության վերջին որոշումը իրականում բացառություն է։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեմյոն Բաբայանը պատասխաններ է պահանջում ԿԳՄՍ նախարարությունիցՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ ՓաշինյանըՌուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, սակայն այդ ընթացքում չի դադարեցնի պատերազմըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենաՀուսիթները 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ խոցել են Սաուդյան Արաբիայի Արևելք-Արևմուտք նավթատարըՎլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով«Զապորոժստալին» հասցվել է ամսվա մեջ երրորդ՝ վճռական հարվածըԹրամփը չի օգնի Սաուդյան Արաբիային հուսիթների դեմ պայքարումՈւ թող աշխարհում ոչ մի երեխա երբեք առիթ չունենա իր հայրիկի համար ծաղիկներ գնելու. Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմինԿարեն Խաչանովը պարտվել է US Open-ի կիսաեզրափակիչում․ նա վաստակել է 1,45 մլն դոլարԲույղարիայում պայթել է Ուկրաինային զենք մատակարարող խոշոր պահեստային համալիրըՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունիՓաշինյանի «դիվերսիֆիկացման» քաղաքականությունը Ալեքսանդրապոլի պայմանագիր 2 է«Գունավոր հեղափոխությունները»՝ հիբրիդային զենքՖաշիզմի ​​քարոզչությունը Հայաստանում անընդունելի էՀնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելիՍաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարըՇնորհակալ ենք Հիպոկրատի նվիրյալներՀիվանդանոցում մահացել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված