Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՀԱԿ-ը ահազանգում է ընտրական իրավունքի ոտնահարման մասին

Ներքաղաքական

Հայ Ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն ընտրական իրավունքի ոտնահարման և պետական մարմիններին հակասահմանադրական գործողությունների մեջ ներքաշելու փորձերի վերաբերյալ.

 

«2026թ․ հունիսի 6-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը, ինչպես նաև «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ղեկավար Դանիել Իոանիսյանը, հանդես են եկել տեսաուղերձներով։ Դրանցում շինծու քրեական գործեր հարուցելու բացահայտ սպառնալիքներ են հնչում այս օրերին Հայաստանի Հանրապետություն վերադարձող և ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող մեր համաքաղաքացիների հասցեին ։

 

Ավելին, հիշյալ անձինք բացահայտ հրահանգներ և ցուցումներ են տալիս իրավապահ մարմիններին՝ ժամանող քաղաքացիներին ձերբակալելու և նրանց վերադարձի նպատակները «պարզելու» համար։

 

Այս գործելաոճը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական ու իրավապահ մարմիններին սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունների մեջ ներքաշելու բացահայտ փորձ՝ սեփական պաշտոնական դիրքի և կուսակցական պատկանելության չարաշահմամբ։ Սա մերհայրենակիցների դեմ ուղղված քաղաքական հետապնդման կոչ է, և կոպտագույն միջամտություն ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքին։

 

Գտնում ենք, որ իրավապահ մարմինները, եթե իսկապես ուսումնասիրության և քրեաիրավական գնահատական տալու առիթ ունեն, ապա դա հենց վերոնշյալ անձանց հակաօրինական հայտարարություններն ու գործողություններն են։ Պետական համակարգը չի՛ կարող ծառայել որպես ժողովրդի կամարտահայտումը խոչընդոտելուգործիք։ Իսկ եթե կան օրինախախտումներ, ապա դրանք պետք է բացահայտվեն համաձայն օրենքի, և ոչ թե դառնան օրենքով արգելված քարոզչության առիթ»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ