Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ինչու ԿԸՀ-ն ստիպված եղավ մերժել «Ուժեղ Հայաստանին» ընտրապայքարից դուրս թողնելու դիմումը

Ներքաղաքական

ՔՊ-ին մետ կանգնած աղբյուրը հայտնում է, որ իշխանական վերնախավի մոտ երեկվա փաստացի ձախողված հանրահավաքի ստիպել է ծրագրերի փոփոխության գնալ:

Նախնական հաշվարկներով, ԿԸՀ-ն կարող էր դատարան դիմելով, բավարարել ամենակեղտոտ պատասխանատվությունն իր վրա վերցրած Արամ Զավենիչի դիմումը` «Ուժեղ Հայաստանին» զրկելով ընտրություններին մասնակցությունից: Այն հույսով, որ դա կբերի քվեարկությանը մասնակիցների կտրուկ անկում եւ այդ ֆոնին ՔՊ-ն կկարողանա մեծամասնություն վերցնել:

Սակայն, աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ի հանրահավաքին մասնակիցների շատ ցածր թիվը, որոնց մեծ մասը «ներկրվածներ» էին, եւս մեկ անգամ հուշել է հանրային այն փոքր աջակցության մասին, որն այս պահին ունեն իշխանությունները: Ավելին, որ այդ մարդկանց միայն չնչին մասը, որն այսօր օգտվում է իշխանական բարիքներից, մինչեւ վերջ կկանգնի այս իշխանությունների կողմից:

Եվ այդ պարագանում «Ուժեղ Հայաստանին» ընտրապայքարից դուրս թողնելը կարող է մարդկային մեծ զանգվածների ընտրատարածքների փոխարեն փողոց դուրս բերել: Ընդ որում, իշխանության դիրքերն այն կարգի են, որ նաեւ արտաքին հարթակներից են հուշել` նման աղաղակող ընտրախախտման դեպքում չեն կարողանա աջակցել իշխանություններին: Ընդ որում, Հայաստանում եվրոպական ներկայացուցիչները հուշել են, որ նման աջակցության դեպքում հայաստանյան ողջ հանրությունը կսկսի մեղադրել նաեւ եվրոպացիներին, որի դեպքում ջուրն է լցվելու այն ողջ հակառուսական խաղը, որն այսքան ժամանակ կառուցել են:

Արդյունքում, որպես վերջին միջոց պահված քայլը, այն է` «Ուժեղ Հայաստանին» ընտրապայքարից դուրս թողնելու դիմումը ԿԸՀ-ն ստիպված էր մերժել:

Աղբյուրը նաեւ նշում է, որ իշխանությունենրը հիմա ատիվորեն մտածում են նոր միջոցների մասին, քանի որ եթե այս մեկ օրում ինչ-որ նոր ծրագիր չունենալով, կարող են զրկվել աթոռներից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ