«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին

«Իրավունք». Դավադրություն՝ Վեհափառի թիկունքում

Մամուլի տեսություն

«Իրավունք»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն` հերթական դավադրությունն է մշակվում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ եւ, ինչպես միշտ, Մայր Աթոռի ներսից:

Ճիշտ նույն շրջանակները, որոնք 2018-ին խանդավառված էին Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխությամբ եւ դրդում էին Վեհափառ Հայրապետին ամեն կերպ հաճոյանալ նրան, հիմա արդեն թունդ հականիկոլական դարձած ու նախընտրական էյֆորիայով տարված՝ իրենց «փիառ-խորհուրդներով» կրկին անհարմար կացության մեջ են դնում կաթողիկոսին: Սա, իհարկե, փաթեթավորում են՝ իբրեւ այս իշխանությանը հեռացնելու հոգեւոր լումա, իսկ իրականում հարվածում թիկունքից:

Մեր աղբյուրների համաձայն, ինչ-ինչ փակ սենյակներում ոմանց ուղեղներում միտք է փայլատակել, որ եթե ընտրություններին իշխանափոխություն չլինի, իրական հեղափոխական ալիք կարող է փողոցում գեներացվել միայն Վեհափառ Հայրապետին ձերբակալության դեպքում:

Ահա թե ինչու ամեն կողմից «արջի ծառայություններ» են մատուցում վեհին՝ հնարավորինս նրան ներքաշելով որոշակի նեղ շրջանակների քաղաքական եւ անձնական շահերի դաշտ:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավի ընթացում հնարավորինս փորձում է շրջանցել Գարեգին Երկրորդին:

Փաստացի, ստացվում է պարադոքսալ մի իրավիճակ. հոգեոր-ընդդիմադիր շրջանակներն ամեն կերպ փորձում են հեռացնել կաթողիկոսին, ընդհուպ կալանավորում, որպեսզի ապահովեն հետընտրական սուր էմոցիաներ: Իսկ Նիկոլ Փաշինյանին ճիշտ հակառակը՝ ամենեւին ձեռնտու սցենար չէ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67928 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ