Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Գազազած գազան. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՄԵՌՆԵԼՈՒՑ ԷԼ ՄԱՐԴԸ ՍՈՎԱԾ ՉՊԻՏԻ ՄԵՌՆԻ

(ՆԻԿՈԼԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿՈՒՇՏ ՈՒՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Նիկոլագետները հայտնում են, քանի որ վախ կա` Նիկոլը չի ընտրվի, ուստի որոշել է կուշտ փորով հեռանալ։

**

ԴԱՍԱԿԱՆ

(ՆԻԿՈԼԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՂԻԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒՑ ՀԵՏՈ` ԵՎՐՈՊԱ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ռուսաստան, Ռուսաստան, մեզ Եվրոպայում էլ վատ չեն կերակրում։

 **

ԴԻՎԵՐՍԻԱ

(ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ` ԹՌՑՐԱԾ ԱՂԱՎՆՈՒ ՃԱԽՐԵԼՈՒ, ԻՍԿ ՆԻԿՈԼԻ` ԱՂԱՎՆՈՒ ՃԱԽՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ կոնսպիրոլոգների` Նիկոլի նետած աղավնու թեւերի փետուրները Զոլաքարի դաշնակները քաշել էին, դրա համար չէր թռնում։

**

ՄԵԿ Ա` ԽԱՆՁԵԼՈՒ Ա

ԱԺ- ից հայտնում են, որ Վահագն Ալեքսանյանը հատուկ ա նիհարել այն ժամանակ, երբ զգացել է` Նիկոլը ախորժակով նայում է իր կաշվին։

**

ԳԱԶԱԶԱԾ ԳԱԶԱՆ

(ԳՐԶՈՅԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԱԶԻ ԱՐԳԵԼՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՐԻՇ ՏԵՂԻՑ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ ԳԱԶ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գազպրոմից հայտնում են, որ պարոն Գրզոն, ով հայտնի է հայ ժողովրդին կլպելու գործում, մինչեւ վերջին խազը գազ տալով, հիմա էլ որոշել ա ուրիշի գազից Հայաստանում գազ տալով էլ ավելի հարստանա։

 **

ԿՈՒՏՎԻ, ԳԻՆՈՎ ԿՈՒՏՎԻ

Ըստ օդում կախված լուրերի` Նիկոլը աղավնի թռցնելու անհաջող փորձից հետո նրան չի կզցրել, այլ ուղղակի հում-հում կերել ա։

**

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ