Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Խուզարկում են ՀՅԴ Գյումրիի գրասենյակն ու բնակարաններ․ Սաղաթելյան

Ներքաղաքական

Իրավապահները խուզարկում են «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցության Գյումրիի ՀՅԴ գրասենյակը և նրանց անդամների բնակարանները, հայտնել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանը խուզարկությունները որակել է «ապօրինի»՝ նշելով, որ դրանց նպատակն ԱԺ ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր շտաբների բնականոն գործունեությունը խաթարելն է։

«Գործողություններն ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու վարչախմբի հուսահատ քայլերն են»,- հավելել է նա։ Ավելի ուշ քննիչները դուրս են եկել ՀՅԴ Գյումրիի գրասենյակից։ Ըստ տեսանյութի՝ առգրավել են համակարգիչներ և փաստաթղթեր։ Վաղ առավոտից Քննչական կոմիտեն խուզարկություններ էր սկսել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն առնչվող 50-ից ավելի հասցեում։ ԶԼՄ-ները չէին բացառել ձերբակալությունները։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Մասնակցում է 18 քաղաքական ուժ։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ