Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՄԻԵԴ է ներկայացվել արցախցիների շուրջ 600 դիմում՝ գույքային հարցերով. Բեգլարյան

Ներքաղաքական

Բռնի տեղահանված արցախցիները ՄԻԵԴ են ներկայացրել ավելի քան 600 դիմում՝ կապված գույքի կորստի և դրա վերադարձի իրավունքի հետ, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Նրա խոսքով՝ դիմումները վերաբերում են, առաջին հերթին, արցախցիների գույքային պահանջներին՝ կապված Ադրբեջանի կողմից սեփականության (բնակարաններ, տներ, հողամասեր և այլն) բռնագրավման և զավթման հետ, ինչն առնչվում է նաև վերադարձի իրավունքին և այլ իրավունքների։

Բեգլարյանը նշել է, որ ՄԻԵԴ դիմել ցանկացողները կարող են լրացնել կարճ ձևաթուղթ, որից հետո նրանց հետ կապ կհաստատեն հիմնական դիմումը ձևակերպելու համար։ Ծառայությունը տրամադրվում է անվճար։ Արցախ Միությունը, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակը, Բեգլարյանը և «Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնը» շարունակում են ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար։ Մայիսին ԶԼՄ-ները գրել էին, որ ՀՀ իշխանությունները՝ Արցախի նախկին զինվորականների դեմ հարուցված գործերի կամ արցախցի զինվորականներից բնակարանների առգրավման գործընթացի շրջանակներում, պահանջել էին վերադարձնել Պաշտպանության նախարարության ծառայողական բնակարանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ