Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ԱՀԱԶԱՆԳ. «Նիկոլի թվին» կասկածելի արագությամբ հարստացած բիզնեսմենը «գցել է» տասնյակ գործարարների եւ թռել տաք երկրներ` Էմիրատներ

Ներքաղաքական

Իշխանության հովանավորյալ գործարարներից Նարեկ Նալբանդյանը շարունակում է հայտնվել է կասկածելի գործարքների կիզակետում։ 2024-ի սկզբին նա գնել էր «Օազիս» սուպերմարկետների ցանցը շուրջ 300 մլն դրամով, սակայն պայմանագրով հաստատված վերջին 60 մլն դրամը պարզապես հրաժարվել է վճարել՝ անգամ դատարանի մասնակցությամբ փաստացի ընդունելով պարտքը։
Նալբանդյանը, հիշեցնենք, վերջին տարիներին պետական ռեսուրսների «բարեգործական» սեփականաշնորհումների ճանապարհով ձեռք էր բերել ոչ միայն Ծաղկաձորի «Գոլդեն փելիսը» և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ դրված առանձնատունը, այլ նաև «Ծիրան» և «88» սուպերմարկետների ցանցերը։ 

Պարզվում է, սակայն, «Նիկոլի թվին» կասկածելի արագությամբ իր բիզնեսներն ընդլայնող գործարարը բառի ուղիղ իմաստով «գցել է» մի շարք տնտեսվարողներին, ովքեր դիմել են դատարան` հույս ունենալով, որ օրենքի ուժի պարտադրանքով գոնե հետ կբերեն իրենց գումարները: Բայց մինչ այդ տնտեսվարողները ահազանգում են, որ կանգնել են լրջագույն խնդրի առաջ` ընդհուպ կարող են սնանկացման հասնել: Տնտեսվարողներից մեկը, ում անունը չենք հրապարակում 1.5 տարի վերջինիս պատկանող սուպերամարկետներին մատակարարել է ձեթ, հյութ եւ ածելի.«Սկզբում պարտաճանանչ վճարում էին, դե ոնց են խարդախները վստահություն շահում, հետո սկսեց ուշացումներով վճարել, իսկ նոյեմբեր-դեկտեմբերից առհասարակ կորան ու կորան: Ընդհանուր առմամբ 60 սուպերամարկետների ենք մատակարարել մեր ապրանքները, իսկ «Ծիրան» և «88» սուպերմարկետների ցանցերը ընդհանուր 100 հատ են հանրապետությունում: Դեկտեմբերին պարտավորվել էին երկու ամսվա ընթացքում վճարել մեր 5 միլիոն դրամը; Սակայն մինչ օրս ոչ վճարել են, ոչ էլ կապի են դուրս գալիս: Մենք մեր շրջանառու միջոցներից ենք այդ հինգ միլիոնը հանել ու հիմա ֆիրմաները կանգնած են լրջագույն խնդրի առաջ, իսկ իշխանությունների սրտի օլիգարխը ասում են` Էմիրատներում հանգիստն է վայելում: Ես Ձեզ ասեմ, որ այս պահին նա տասնյակ  տնտեսվարողների է պարտք, որոնց պարտքի ընդհանուր գումարը կազմում է մեկ միլիարդը»:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ