Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

ՇՏԱՊ. ՀՀ քաղաքացիներին զրկում են սահմանադրական իրավունքի իրացումից` ընտրելու իրավունքից

Իրավական

Հայտնի է, որ ընտրողների ազատ կամքի սահմանափակումը կամ ճնշումը ցանկացած ընտրական գործընթացում (ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի և միջազգային չափանիշների) օրենքով խստիվ արգելված երևույթ է։ Սակայն, արի ու տես, որ ներկա իշխանությունները, մեղմ ասած, թքած ունեն ներպետական եւ միջազգային իրավունքների վրա եւ շատ քաղաքավարի ձեւով ուղղակիորեն սահմանափակում են ՀՀ քաղաքացու Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված իրավունքի իրացումը: Որպեսզի վերը նշվածը մերկապարանոց չհնչի Ձեզ ենք ներկայացնում խմբագրություն ահազանգած քաղաքացու խնդիրը, ով թեեւ բնակվում է արտերկրում, բայց գործերի բերումով դեռեւս ապրիլ ամսվանից գտնվում է Հայաստանում եւ օգտվելով առիթից որոշել էր իր սահմանադրական պարտքը իրացնել` մասնակցել ԱԺ ընտրություններին, բայց պարզվում է, որ ՀՀ իշխանությունները  պետք է դաբրո տան` կարո՞ղ է ՀՀ քաղաքացին մասնակցել ընտրություններին, թե՞ ոչ:

«Դիմել եմ անձնագրային բաժին, խնդրելով ընդգրկել այն ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում, որտեղ մշտապես քվերարկել եմ` ՀՀ-ում գտնվելու տարիներին: Ինձ ասացին, որ այս պահին հաշվառումից հանված եմ, բայց դա խնդիր չէ, որ օրերի ընթացքում կզանգահարեն, կմոտենամ եւ ինձ կտան ուղեգիր ընտրություններին մասնակցելու համար: Դիմել եմ հունիսի 2-ին եւ ահա այսօր ստացել եմ զանգ, որ կարող եմ գնալ եւ դիմումիս պատասխանը ստանալ, բայց նախապես տեղեկացնելով, որ այն մերժվել է: Իսկ մերժման պատասխանում որեւէ կերպ հիմմավորված չէ, թե ինչու ես չպետք է իրավունք ունենամ իմ քվեն տալու այս կամ այն թեկնածունին: ես սա համարում եմ իմ իրավունքների կոպտագույն խախտում, ինձ զրկում են իմ սահմանադրական իրավունքից, դիմում եմ Ձեզ, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե ինչպես են քաղաքացիների ձայները ուղղակիորեն դուրս մղվում»,-վրդովված նշեց խմբագրություն դիմած քաղաքացին:  

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ