Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա

«Հրապարակ». Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից 10 հազար դրամով կենսաթոշակները բարձրացնելու որոշումից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, թե որոշել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել:

Մեզ հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ արդեն հունիսին մանկապարտեզների աշխատակիցները բարձր աշխատավարձ են ստանալու։ «Բոլորինը նույն չափով է բարձրացել, բայց պետք է շեշտել, որ աշխատակիցները՝ ըստ հաստիքների տարբեր աշխատավարձեր են ստանում։

Այսինքն, բարձրացել է համամասնորեն, նախորդ անգամ՝ 2023-ին, բարձրացվեց ըստ զբաղեցրած հաստիքներ տարբեր, ամենաշատը բարձրացել էր դաստիարակներինը՝ 31 տոկոս, իսկ ամենաքիչը ումը որ բարձրացել էր 15 տոկոս էր բարձրացել։ Իսկ այս անգամ բոլորինը բարձրացել է աշխատավարձի 20 տոկոսի չափով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ