Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներ Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներ Շոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազի ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է Ուկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներ ՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումը ՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ Բաբուխանյան ՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է»

Ինչու են ձախողվել սրսկումները Երեւանում

Հասարակություն

Օրեր առաջ «Իրավունք»-ն անդրադարձել էր քաղաքում, մասնավորապես՝ Կենտրոնում եւ Արաբկիր վարչական շրջաններում մլակների աննախադեպ մեծաքանակությանը: Թե ինչ է կատարվում, եւ ինչի հետեւանքով է մլակապատ դարձել Երեւանը, ինչու են վարորդները անդադար բողոքում մեքենաների վրայի ծառի «շիրաներից», փորձեցինք պարզել քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն ԱՐՄԵՆ ԲԵԳՈՅԱՆԻՑ:

— Պարոն Բեգոյան, քաղաքացիներն ահազանգում են, վարորդները բողոքում քաղաքում տիրող անհասկանալի եւ անոմալ մլակների քանակից ու ծառային «շիրաներից»: Ի՞նչ է կատարվում մայրաքաղաքում:

— Սա մլակի խնդիրն է, որը ծառերի վրա գցել չենք կարող, քանի որ ծառերի վրա լինում են որդ ու բլոճներ: Մլակները, առհասարակ, կարծում ենք, որ խոնավ եղանակի պատճառով է, քանի որ ամենօրյա ռեժիմով մեզ մոտ անձրեւներ են լինում: Երկրորդ պատճառը, որ մլակները կենտրոնացվել են Երեւանում, Թեղի ծառատեսակի խնդիրն է, որոնց փոխարինում ենք, սակայն ոմանք դա մանիպուլացնում են եւ այլն: Այդ ծառերը հիվանդ են, եւ դրանցից որդ ու բլոճ, ինչպես նաեւ ժողովրդական լեզվով ասենք՝ «շիրան» թափվում է:

Ինչպես բազմիցս ասել եմ, այդ ծառերի դեմ պայքարն անարդյունավետ է, որովհետեւ նրանք ծեր են եւ կենսունակության ավարտի մոտ են, իմունիտետ չունեն եւ չեն տրվում բուժման: Որպեսզի այդ շիրան կտրվի, պետք է ծառերի քիմիական պայքարի միջոցները, այն է` սրսկումները,  օգտագործենք թույլատրելիից ավել, ինչը շատ ավելի վնասակար կլինի ազգաբնակչության համար, քան մլակների կամ որդերի առումով: Հետեւաբար, երբեք թույնի դոզաները թույլատրելի սահմանից չենք անցել: Իսկ թույլատրելի սահմանում անօգուտ է ստացվում, քանի որ ծառը կենսունակության ավարտին է մոտեցել: Կարծում եմ՝ նաեւ մլակները, որոնք կետրոնացել են Երեւանի որոշակի հատվածում, պատճառը նաեւ այդ ծառատեսակներն են: Այս իսկ պատճառով չորս տարի է ասում եմ, որ նրանք ենթակա են հատման եւ փոխարինման:

Եվ երրորդ պատճառը. Երեւան քաղաքում մենք մարտի 20-ից սկսել ենք սրսկման աշխատանքները: Բոլոր վարչական շրջանները 2 անգամ սրսկվել են, կենտրոնը՝ 3 անգամ, սակայն հաշվի առնելով անձրեւների քանակը, անարդյունավետ է ստացվել, քանի որ ամեն սրսկելուց անմիջապես հետո անձրեւներ են տեղացել, եւ դեղը մաքրել տարել է անձրեւը: Ինչպես գիտեք, սրսկումից հետո պետք է անձրեւ չլինի գոնե մի քանի օր, որպեսզի այդ թույներն ազդեն: Սակայն մենք նման կլիմա չենք ունեցել, հետեւաբար, սրսկումը արդյունք չի տվել: Երեւանցիներին կասեմ, եթե գոնե մեկ շաբաթ տեղումներ չսպասվեն, մենք ինտենսիվ թույլատրելի նորմաներով սրսկումներ կկատարենք, եւ կարծում եմ՝ արդյունքը կերեւա:

—Անձրեւներ եղել են նաեւ նախորդ տարիներին, ի դեպ, անցյալ տարի ավելի մեծ քանակությամբ, սակայն քաղաքը մլակախեղդ չէր եղել...

— Այո, իրավացի եք: Անցյալ տարի շատ ինտենսիվ անձրեւների շաբաթ ենք ունեցել, բայց դրանից հետո ունեցել ենք չոր ժամանակահատված: Այս տարի ամեն օր ենք անձրեւներ ունենում: Ես քաջատեղյակ եմ, քանի որ սրսկումից հետո ինձ զեկուցել են, որ 3-4 ժամ հետո անձրեւների պատճառով սրսկումները եղել են անարդյունավետ: Այո, ավելի ինտենսիվ եղել են, բայց ամենօրյա ռեժիմով չեն եղել:

Կարծում եմ, եթե գոնե մի 10 օր անտեղում եղանակ լինի, այդ խնդիրը լուծում կստանա, որովհետեւ ի տարբերություն անցած տարվա՝ պետք է նշեմ, որ Երեւանի քաղաքապետարանը ձեռք է բերել երկրորդ՝ ավելի հզոր սրսկման գործիք: Եվ եթե նախորդ տարիներին մեկ գործիքով էինք անում, այս տարի երկու հզոր գործիքով ենք անելու:
Մեն չենք սրսկում մլակների համար, մենք սրսկում ենք ծառերի վնասատուների դեմ, բայց նաեւ այդ սրսկումները, որպես քիմիա, ոչնչացնում են նաեւ մլակներին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ինԵթե Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Матушка земля»-ն երգի՝ կլուծի ՌԴ-ի հետ խնդիրները. Սամվել ԿարապետյանՔաղբանտարկյալները՝ ըստ հարցմանՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջըՄոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերսկսումը․ Ալեքսեյ ՇևցովՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան ԵՄ այլ երկրների համար․ ՌԴ ԱԽՍերժ Սարգսյանը շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըԻրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներՔԿ-ն «Զապին» ու «Օշականցի Գևորիկին» կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀարցվածների մոտ 55%-ը կարծում է՝ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28.9%-ը հակառակ կարծիքին էՊաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումըՔանի տոկոսն է մասնակցել ՌԴ պետդումայի ընտրություններինՀարցվածների 29.4%-ը նշել է, որ պիտի մնանք ԵԱՏՄ-ում, 35.1%-ը կարծում է՝ պիտի շարժվել դեպի ԵՄՇոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազիՎերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարովՀարցվածների 59%-ը նշել է՝ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունն իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին Լուրջ կասկածներ ունեմ, որ ողջ այդ բառակույտի կնքահայրն անձամբ Նիկոլն է. Արմեն ՀովասափյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԷՈւկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված