Օրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդում Շուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներ

Սա խայտառակ տոքսիկ քարոզարշավ է. Իզաբելլա Աբգարյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը գրել էր, որ Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն անդամ ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԸ, որը Երեւանի նախկին քաղաքապետ ՀայկՄարությանի թիմից էր, չի մանակցելու 2026 թվականի խորհրդրանական ընտրութուններին:
Սակայն հետաքրքրվելով, թե ինչ կարծիք ունի քարոզարշավի վերաբերյալ, Երեւանի ավագանու անդամը հայտնեց իր խորը մտահոգությունը:

— Տիկին Աբգարյան, ինչպե՞ս կգնահատեք ընթացող նախընտրական քարոզարշավը:

— Սա խայտառակ տոքսիկ քարոզարշավ է: Մենք տեսնում ենք , որ կարմիր գծեր այլեւս չկան: Շատ ծանր մեղադրանքներ եւ վիրավորանքներ են հնչում մեկը մյուսի հասցեին: Ես սա ավելի շատ կորակեի տոքսիկ մասկուլինական՝ տղայական «բազար», քան քաղաքակիրթ երկրներին հարիր քարոզարշավ: Սա ցավով եմ ասում, քանի որ տհաճ է հետեւել այս քարոզարշավին:

Ամբողջ քարոզարշավը զուգորդվում է ձերբակալություններով: Մենք անդադար տեսնում ենք իրավական մարմինների ակտիվ մանակցությունն այդ պրոցեսում: Եվ այո, կա վախի մթնոլորտ թե՛ ընտրողների, թե՛ հանրահավաքների գնացողների շրջանում: Բնավ լավ մթնոլորտ չի տիրում Հայատանում, եւ կարծում եմ՝ մեծ հաշվով այսօրվա դրությամբ 50+ տոկոսի որեւէ մեկը չի կարող հավակնել:

— Մնացել են հաշված օրեր, որքանո՞վ ընդդիմադիր ուժերին հաջողվեց չկողմնորոշված ընտրազանգվածին համոզել, որ ընտրեն իրենց:

— Տեսեք, չկողմնորոշված հանրության համար ի սկզբանե բացառված է եղել այս իշխանության վերընտրման տարբերակը: Մարդիկ նույն ձեւի կառավարում չեն ցանկանում հանդուրժել: Սակայն, միեւնույն ժամանակ, ընդդիմության մեջ դեռ չեն տեսնում այն ֆավորիտ ուժին, որ կկարողանան վստահել եւ քվե տալ:

Նույն իմ շրջապատում շատ են մարդիկ, ովքեր չգիտեն՝ ում ընտրեն: Սա լուրջ խնդիր է, եւ չեմ կարծում, որ հաջողվել է այդ  մարդկանց մեծ տոկոսին ուղղություն ցույց տալ: Դա կախված է նաեւ քարոզարշավի բնույթից: Մարդկանց  թիրախային խմբերի հետ աշխատանքը բավականին թույլ է եղել:

— Այսինքն, հաշվի առնելով չկողմնորոշված մարդկանց քանակը՝  կարո՞ղ ենք փաստել, որ այս անգամ էլ ընդդիմությունը կարող է ձախողվել:

— Կարող ենք փատել, որ այս պահի դրությամբ որեւէ ընդդիմադիր ուժ չի կարողացել չկողմնորոշվածների տեսակետը փոխել:Կարծում եմ, չկողմնորոշվածներին պետք է պարզապես կողմնորոշել, որ այդ մարդիկ, չունենալով վարչապետի ֆավորիտ, կարող են ձեւավորել Ազգային ժողովի բովանդակությունը: Այսինքն՝ պետք է ասել՝ գնացեք ընտրեք ուժի, որը գտնում եք, որ կարող է հանձնաժողովներում աշխատել, օրինագծեր գրել, կարող է քաղաքացուն ներկայացնել: Պետք չէ առաջին համարներով առաջնորդվել: Դա է խնդիրը, որ մարդիկ չեն կարողանում կողմնորոշվել: Առաջին համարներն են շատ դեպքում մարդկանց խանգարում ընտրություն կատարելու հարցում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Օրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանովՎերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին». հերոսի հոր` Արտակ Հովհաննիսյանի գրառումըՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ինԵթե Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Матушка земля»-ն երգի՝ կլուծի ՌԴ-ի հետ խնդիրները. Սամվել ԿարապետյանՔաղբանտարկյալները՝ ըստ հարցմանՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջըՄոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերսկսումը․ Ալեքսեյ ՇևցովՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան ԵՄ այլ երկրների համար․ ՌԴ ԱԽՍերժ Սարգսյանը շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըԻրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներՔԿ-ն «Զապին» ու «Օշականցի Գևորիկին» կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված