Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Սպերցյանը հրաժարվել է տեղափոխել անգլիական ակումբ

Սպորտ

 

​Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մերժել է Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբներից մեկի տրանսֆերային առաջարկը, որը պատրաստ է եղել գործարքի համար վճարել 20 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ կիսապաշտպանը չի ցանկանում տեղափոխվել անգլիական երկրորդ ուժեղագույն դիվիզիոն, չնայած այն հանգամանքին, որ ակումբը նախատեսում էր նրա տրանսֆերն իրագործել Անգլիայի Պրեմիեր լիգա (ԱՊԼ) դուրս գալու նպատակային ծրագրի շրջանակներում։

​Հիշեցնենք, որ նախորդ տարի Սպերցյանին ձեռք բերելու փորձեր էր ձեռնարկում նաև անգլիական «Սաութհեմփթոնը», որն այդ ժամանակ նույնպես հանդես էր գալիս Չեմպիոնշիփում։

​Ավարտված մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդհանուր առմամբ 42 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 25 միլիոն եվրո։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ