Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Մոսկվան չի հավատում Արա Արշավիրիչի արցունքներին

Ներքաղաքական

Ռուսաստանի հայ համայնքում շրջանառվում են խոսակցություններ, որ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ կանչվել է ՌԴ նախագահական ապարատ, որտեղից նրան հորդորել են թողնել Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնը: Սակայն, վերջինս կտրականապես մերժել է, ինչին ի պատասխան զգուշացվել է նրան, որ կստեղծվի այլ անունով եւս մի նմանատիպ միություն, իսկ Արա Արշավիրիչը կմնա մենակ՝ իր նեղ շրջապատով, որովհետեւ տեղի հայ հասարակության շրջանում ունի այլեւս զրոյական հեղինակություն եւ, օրինակ, առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված, անգամ նրա հղած որեւէ կոչ որեւէ մեկին պետք չէ:  

Ի դեպ, նույն աղբյուրների համաձայն, Ռուսաստանում հայերի նոր միության նախագահն ամենեւին էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի լինելու, ինչի մասին մամուլը տեւական ժամանակ գրում էր, այլ բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Արմաիս Կամալովը, որն այժմ ղեկավարում է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտակրթական ինստիտուտի համալսարանական կլինիկան։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ